Աչաջուր բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ
copy image url

Աչաջուր բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ

Ներքին 1 տարի առաջ - 13:25 14-05-2023
Մայիսի 15-ին՝ ժամը 10:00-ից մինչև 15:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Իջևան համայնքի Աչաջուր բնակավայրում անցկացվելու է «Օդային տագնապ ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում ժամը 12:00-ին գործարկվելու է էլեկտրական շչակ: Տեղեկացնում են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից։

Բնակիչներին խնդրում ենք չանհանգստանալ։