Մահվան ելքով վրաերթ Վանաձորում․ «Mercedes GLE»-ի վարորդը վրաերթի է ենթարկել 54-ամյա հետիոտնին․ shamshyan.com Լոռու մարզի Սպիտակի ոլորաններում ձյուն է տեղում Նոր Նորքում նոյեմբերի 7-ին վթարային ջրանջատում կլինի «Daroink» ընկերության տնօրենը ոչ սթափ վիճակում բախվել է 4 մեքենայի, ապա՝ շինհրապարակի տեխնիկային. կան վիրավորներ. shamshyan.com Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը «Էրեբունի» սգո սրահի մոտ բախվել են «Mitsubishi»-ն և «Renault»-ն․ վերջինը բախվել է կայանված «ԳԱԶ 3110»-ին․ կա զոհ. shamshyan.com 5000 դոլարի դիմաց փորձում էին սպանել Երևանի մի բնակչի․ երեք հոգի ձերբակալվել է 22-ամյա աղջկան իր քավորն ու քավորկինը ծեծել են. նրան Սիլիկյան թաղամասից տեղափոխել են հիվանդանոց. shamshyan.com Վարդաբլուր գյուղում 39-ամյա տղամարդու դանակահարված մարմին է հայտնաբերվել. samshyan.com «Միավորվել և իրազեկել մարդկանց». Նարեկ Կարապետյանը ներկայացրել է ընդդիմադիր դաշտը միավորելու ծրագիրը
Ներքին 1 տարի առաջ - 08:55 13-01-2025

Երևանում Hyundai-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել էլեկտրական սյանը․ կան տուժածներ

Հունվարի 13-ին՝ ժամը 04:22-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ջանիբեկյան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Hyundai մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Տ. Հ., ծնված 1989 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել էլեկտրական սյանը:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, դուրս բերել ուղևորին (Ա. Ջ., ծնված 2001 թ.) և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: Տ. Հ.-ն և Ա. Ջ-ն հոսպիտալացվել են բժշկական կենտրոն: