Ներքին 1 տարի առաջ - 19:47 10-01-2025

ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ:

Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ տանող ավտոճանապարհը:

Շիրակի մարզում, Ապարանի, Թալինի, Աշտարակի տարածաշրջաններում, Հրազդան, Չարենցավան քաղաքներում և Երևան-Սևան ավտոճանապարհին մառախուղ է:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։