Արտաքին 1 տարի առաջ - 13:37 10-01-2025

Գլենդելում տարհանված քաղաքացիները իրենց տներ են վերադարձել. քաղաքապետ․ news.am

Գլենդելում երեկ երկու շրջան կար, որտեղից տարհանել էինք քաղաքացիներին. այսօր առավոտյան արդեն հայտարարեցինք, որ բոլորը կարող են տուն վերադառնալ և վերադարձել են: Այս մասին այսօր` հունվարի 10-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց Գլենդելի քաղաքապետ Էլեն Ասատրյանը:

«Ժամը 12-ին փակվեցին նաև աջակցության կենտրոնի դռները, որովհետև այս պահին դրա կարիքը չկա»,-ասաց Էլեն Ասատրյանը:

Նրա խոսքով, թեև Գլենդելում կրակ չկար, սակայն հրդեհի օջախներին մոտ թաղամասերից քաղաքացիները տարհանվել էին: Երեկ աջակցության կենտրոնում 100 քաղաքացի կար, այսօր բոլորը իրենց տներն են վերադարձել:

Նրա խոսքով, թեև քաղաքում կրակ չկա, սակայն օդը աղտոտված է, տներից դուրս գալ դեռևս շատ դժվար է:

Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուր կայքում

Ամենից շատ դիտված

21:56 Վատ վերաբերմունքի ահազանգ՝ Գյումրիի «Երեխաների տնից»․ տնօրենը հակադարձում է
23:20 Ամուսնությունից հետո «որոնվում է» երգչուհի Դիանա Մխիթարյանը
23:00 Ութ ծոռ ունեցող 72-ամյա կինը թոշակի տարիներին նոր կարիերա է սկսել
19:49 ՌԴ դեսպանատան կոշտ արձագանքից հետո Դավիթ Առուշանյանը լռում է․ մարզպետը չի ցանկանում մեկնաբանել
14:57 Գորիսում 30-ամյա ծննդկանը երեխա է ունեցել․ ըստ բժիշկների՝ արական սեռի պտուղը մահացած է եղել. ամուսինը սպառնացել է հաշվեհարդարով
23:52 Տիեզերական հարստություն. գտնվել է աստերոիդ, որի ոսկին կարող է Երկրի վրա բոլորին միլիարդատեր դարձնել
20:38 Մեր խորհրդարանը երկրում տիրող բարքերի անողոք հայելին է. Դավիթ Անանյան
11:59 Արագածոտնի մարզի Ջրամբար գյուղում գայլերի ոհմակը հոշոտել է գյուղացու գառները
22:21 Վրաստանում հայտարարել են Հայաստանի հետ սահմանին 225 հազար դոլարի ոսկու ձուլակտորների ներմուծման փորձը կանխելու մասին
22:57 Գյումրիում վթարային ջրանջատում է