Ուղիղ եթեր
Արտաքին 1 տարի առաջ - 19:49 09-01-2025

Մալիբուում հրդեհից ավերվել է Ջո Բայդենի որդու տունը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի որդու՝ Հանթեր Բայդենի տունը, որը նա վարձել էր Մալիբուում, ամբողջությամբ այրվել է Կալիֆոռնիա նահանգը պատած ավերիչ հրդեհների հետևանքով, գրում է Daily Mail թերթը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Հանթեր Բայդենի վարձակալած տունը Մալիբուում հրդեհից ավերվել է», – ասվում է հրատարակության կայքի հրապարակման մեջ:

Պարբերականի տեղեկություններով՝ այն շքեղ տուն էր՝ երեք ննջասենյակով և դեպի Խաղաղ օվկիանոս բացվող տեսարանով։

Ամենից շատ դիտված