Արտաքին 4 տարի առաջ - 17:07 05-12-2021

Սպիտակ տունը խոսել է Բայդենի և Պուտինի առաջիկա զրույցի օրակարգի մասին

Սպիտակ տան մամուլի խոսնակ Ջեն Փսակին հաստատել է ԶԼՄ-ների այն տեղեկությունները, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը դեկտեմբերի 7-ին անվտանգ տեսակապով կզրուցի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Զրույցը տեղի կունենա Ուկրաինայի շուրջ իրավիճակի կտրուկ սրման ֆոնին։

Ղեկավարները կքննարկեն ԱՄՆ-Ռուսաստան հարաբերությունների տարբեր թեմաներ, այդ թվում՝ ռազմավարական կայունությունը, կիբերանվտանգությունը և տարածաշրջանային հարցեր, ասված է Սպիտակ տան հայտարարության մեջ։ «Նախագահ Բայդենը կընդգծի ԱՄՆ-ի մտահոգությունները Ուկրաինայի հետ սահմանին ռուս զինվորականների գործողությունների կապակցությամբ և կվերահաստատի ԱՄՆ աջակցությունը Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը»,- ասված է հայտարարության մեջ։

Ավելի վաղ Կրեմլը հայտնել էր, որ տեսաֆորմատով զրույցի շուրջ պայմանավորվածություն է ձեռք բերվել։ Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը լրագրողներին ասել է, որ Բայդենն ու Պուտինը վիրտուալ գագաթնաժողովում կքննարկեն նաև իրավիճակը Աֆղանստանում, Իրանի հետ միջուկային գործարքը փրկելու բանակցությունները և ամերիկա-ռուսական հարաբերությունները։ Զրույցի ընթացքում նախագահները կքննարկեն նաև երկկողմ կապերը և հունիսին Ժնևում կայացած գագաթնաժողովում ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործումը։

Ինքը՝ Բայդենը, ուրբաթ օրը ասել է, որ ակնկալում է Պուտինի հետ «երկարաժամկետ հաղորդակցություն» և ընդգծել, որ ԱՄՆ-ն չի ընդունում Ռուսաստանից որևէ «կարմիր գիծ» Ուկրաինայի վերաբերյալ զրույցի ժամանակ։ Բայդենը նաև ասել է, որ ինքը և իր խորհրդականները մի շարք նախաձեռնություններ են պատրաստում, որոնք ուղղված են Կրեմլի ագրեսիվ նկրտումները զսպելուն։ Ավելի վաղ Պուտինը հայտարարել էր, որ այս երկրի հնարավոր մուտքը ՆԱՏՕ կամ այնտեղ ՆԱՏՕ-ի ռազմական ենթակառուցվածքի տեղակայումը «կարմիր գծեր» են Ռուսաստանի համար։

Ուկրաինայի զինված ուժերի հրամանատարությունը Ուկրաինայի հետ սահմանի մոտ տեղակայված ռուսական զորքերի թիվը գնահատում է 94 հազար զինծառայող։ Ամերիկյան հետախուզությունը վերջերս նշել է, որ ռուսական ռազմական խմբավորումը կազմում է մոտավորապես 70 հազար զինվոր, սակայն խոստովանում է նրանց թվի աճը մինչև 175 հազար զինվոր և սպան։ Ամերիկյան և գերմանական մի շարք լրատվամիջոցներ, վկայակոչելով հետախուզական աղբյուրներ, գրել են, որ հունվար-փետրվարին Ռուսաստանը կարող է լայնածավալ ներխուժում իրականացնել Ուկրաինա՝ հնարավոր է Կիևի ներկայիս իշխանություններին իշխանազրկելու կամ տարածքներ գրավելու նպատակով։ Նման հետախուզական տվյալների մասին շաբաթ օրը հայտնել է նաև Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսի Ռեզնիկովը։ Մոսկվան հերքում է նման ծրագրերը՝ պնդելով, որ Ռուսաստանն իրավունք ունի զորքեր տեղակայել իր սեփական տարածքում, ինչպես իրեն հարմար է: Բայդենի վարչակազմի պաշտոնյաներն ասում են, որ դեռ չգիտեն, թե ինչ մտադրություն ունի Պուտինը։

Ամենից շատ դիտված

23:52 Մեսին դարձավ ԱԱ եզրափակչին մասնացկած ամենատարեց դաշտային խաղացողը
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
00:07 ԵՄ-ն արգելել է ոչնչացնել չվաճառված հագուստներն և կոշիկները
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
00:15 Իսպանիա -Արգենտինա․ 1-ին խաղակեսն ավարտվեց 0-0
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին