Մամուլ 1 տարի առաջ - 08:23 09-01-2025

Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հիշատակին նվիրված հուշարձանները Հայաստանում կվերանորոգվեն․ Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է. «Այս տարի լրանում է Երկրորդ համաշխարհային պատերազմում կամ, ինչպես ԽՍՀՄ-ում էին ասում, Հայրենական մեծ պատերազմում Խորհրդային Միության տարած հաղթանակի 80-ամյակը: 1945 թվականից հետո այդ պատերազմում ԽՍՀՄ հաղթանակի, ինչպես նաև զոհվածների հիշատակին նվիրված բազմաբնույթ հուշարձաններ և հուշահամալիրներ են կառուցվել ԽՍՀՄ երկրներում, այդ թվում՝ Հայաստանում:

Եվ ահա, հոբելյանին ընդառաջ նախատեսվում է վերանորոգել, վերականգնել ու բարեկարգել Հայաստանի տարածքում գտնվող այդ հուշարձաններն ու հուշահամալիրները: Նման նախաձեռնությամբ է հանդես եկել հասարակական-քաղաքական գործիչ, «Իմ երկիր, իմ Հայաստան» հասարակական շարժման ղեկավար Մհեր Ավետիսյանը: Նա կոչ է արել բոլորին՝ կամավորության սկզբունքով ընդգրկվել այդ աշխատանքներում արդյունքները հրապարակել «Անմահ գունդ» ֆեյսբուքյան հարթակում: Ավետիսյանը նաև նշել է, որ այն բնակավայրերում, որտեղ իր աջակցության կարիքը կլինի, կարող են դիմել: Նա դիմել է նաև այլ գործարարների, կայացած մարդկանց՝ կոչ անելով մասնակից դառնալ այս նախաձեռնությանը»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

13:11 Ողբերգական դեպք՝ Արմավիրի մարզում․ հորատող տեխնիկայի մետաղական կառուցատարրի արանքում հայտնված 38-ամյա տղամարդը մահացել է
09:30 ՔՊ-ական խառնաշփոթ. անհատ ձեռնարկատեր, դպրոցի փոխտնօրեն, դաշնամուրի ուսուցչուհի
17:24 Շատ լավ եմ, երջանիկ եմ, որ ԱԺ-ում չեմ. Քրիստինե Վարդանյանն ու Աննա Գրիգորյանը տեսակցել են Արեգնազ Մանուկյանին
22:24 Կրասնոդարի ընտրատեղամասում լցոնում է իրականացվում
11:39 Ծառուկյանը Ռուֆիին հաղթելուց հետո մարտահրավեր է նետել Մարկ Ցուկերբերգին
23:29 Երևանը արտերկրում ընտրողների ակտիվությամբ առաջատարներից է․ Զախարովա
12:06 Ամենամասշտաբային հարձակումը Մոսկվայի վրա. խոցվել է ավելի քան 1600 ԱԹՍ
15:05 Ուկրաինային ևս 40 օր է պետք Ռուսաստանին ջախջախելnւ համար․ Զելենսկի
09:24 Արման Ծառուկյանը նոկաուտով հաղթել է բրազիլացի Մաուրիսիո Ռուֆիին
13:58 2001 թ. Թուրքիայի ԳՇ-ն Հայաստանի դեմ հարձակողական գործողության պլան էր մշակել. քաղաքագետ