Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 23:16 08-01-2025

Team Energy-ի խարդախությունը. քիչ լիցքավորում է, շատ վերցնում

«Ազգային անվտանգային խորհուրդ» ՀԿ-ի նախագահ Առնոլդ Իգնատովիչը իր տիկտոկյան էջում տեսանյութ է հրապարակել, որտեղ խոսում է Team Energ-ի էլեկտրական լիցքավորման կայանների կողմից իրականացվող խաբեությունների մասին։

Oragir.News-ը կապ հաստատեց Առնոլդ Իգնատովիչի հետ։ Վերջինս ասաց, որ մեր ժողովրդին շատ-շատ են խաբում, գրեթե բոլոր ոլորտներում, և սա ևս բացառություն չէ․

«Ես դեկտեմբերի 12-ին կամ 13-ին գնացի լիցքավորման։ Առաջին անգամ ուշադրություն չէի դարձրել, 2-րդ անգամ էլ չդարձրեցի։ Էլեկտրական մեքենաներ էլի եմ քշել, բայց ոչ Հայաստանում։ Հետո ուշադրություն դարձրեցի և տեսա, որ այն ցույց է տալիս, թե ինչքան հոսանք է վաճառում, և 20-21% տարբերություն է տալիս միջինը։ Հիմա մի կոնկրետ դրվագ ներկայացնեմ, որտեղ ինձ սարքը ցույց տալիս, որ 35 գրեթե 36 կիլովատտ էր վաճառել 1 կիլովատտը 120 դրամով։ Բայց մեքենաս ցույց է տալիս, որ ինքը ընդունել է 30 կիլովատտ։ Ավելի հասկանալի բացատելու համար այսպես ասեմ. ենթադրենք՝ գնում ենք բենզալցակայան մուծում ենք 30 լիտրի փող, պայմանական 1 լիտրն արժե 500 դրամ, մուծում ենք 15000 դրամ դրա համար, բայց 30 լիտրի տեղը լցնում են 24 լիտր»։

Առնոլդ Իգնատովիչը նշեց նաև, որ իր հետ այս հարցում չհամաձայնողներ էլ կան։ Եվ նշում են, որ դա բնական կորուստ է, դա ֆիզիկա է և այլն։ Բայց ինքը համաձայն չէ, քանի որ իր կարծիքով՝ կորուստ կարող է լինել մի քանի վատտ, բայց ոչ կիլովատտեր։ Նա նաև ընդգծեց, որ 120 դրամով հոսանք վաճառվողները գերշահույթ են ստանում, քանի որ արտադրված հոսանքի միջին գինը ՀՀ-ում 40 դրամ է։

«Բայց հո մենք չպե՞տք է իրենց կորուստի փողը տանք»,- վրդովված ասաց Առնոլդ Իգնատովիչը։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից