Ուղիղ եթեր
Ներքին 1 տարի առաջ - 19:05 08-01-2025

Ո՞րն է գործող իշխանությունների վերաբերմունքն իրենց ասած իրական Հայաստանի նկատմամբ․ «ՀայաՔվե»

«ՀայաՔվե»-ի ֆեյսբուքյան գրառումը. «Ո՞րն է գործող իշխանությունների վերաբերմունքն իրենց ասած իրական Հայաստանի նկատմամբ։

Ի՞նչ վերաբերմունք ունեն նրանք իրական ժողովրդի, իրական քաղաքացու նկատմամբ։ Ինչո՞ւ իրական քաղաքացիների քվեները ոտնահարեցին և ամենատարբեր ճնշումներով, շինծու քրգործերով հեռացրին ժողովրդի ընտրած համայնքապետերին ու ավագանիներին Գյումրիում, Վանաձորում, Բերդում, Վարդենիսում, Ալավերդիում, ինչո՞ւ ընտրելու իրավունք ունեցող 825 հազար երևանցիների ընդամենը 9 տոկոսի քվեն ստացած անձին կարգեցին Երևանի քաղաքապետ։

Այդ իրակա՞ն քաղաքացու կամքն է, որ մայրաքաղաք Երևանում օր օրի սնկի պես աճում են անդեմ ու անճաշակ շենքերը՝ առանց հաշվի առնելու սեյսմիկ անվտանգության ու ճարտարապետական պահանջները, որ կտրվում են քաղաքի ծառերը, որ նախորդ դարի 50-60-ականներին Երևանի կենտրոնում բնակարան ստացած և այժմ ծերության կենսաթոշակ ստացող տատիկ-պապիկները ստիպված են միայն իրենց թոշակի չափով գույքահարկ վճարել, որ երևանցիները ստիպված են անգամ Մոսկվայի ու Ստամբուլի համեմատ ավելի թանկ վճարել հանրային տրանսպորտի համար՝ դիմացն ստանալով ավելի վատ որակի ծառայություն»:

Ամենից շատ դիտված

23:52 Մեսին դարձավ ԱԱ եզրափակչին մասնացկած ամենատարեց դաշտային խաղացողը
00:07 ԵՄ-ն արգելել է ոչնչացնել չվաճառված հագուստներն և կոշիկները
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
21:40 Մոսկվան կարձագանքի, եթե Կորեայում Typhon համակարգ տեղակայվի
00:15 Իսպանիա -Արգենտինա․ 1-ին խաղակեսն ավարտվեց 0-0
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին