Դատախազությունը չի բացահայտում 20 հազ․ քմ հողամասի սեփականատիրոջը
copy image url

Դատախազությունը չի բացահայտում 20 հազ․ քմ հողամասի սեփականատիրոջը

Ներքին 3 ամիս առաջ - 16:45 08-01-2025
ՀՀ գլխավոր դատախազությունը Աղավնաձոր համայնքից 20 հազար քմ մակերեսով հողամասը վերադարձրել է Հայաստանի Հանրապետությանը։

Գլխավոր դատախազությունից հայտնել են, որ 2025 թվականի հունվարի 7-ին Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքն է գրանցվել Կոտայքի մարզի Աղավնաձոր համայնքի Աղավնու աղբյուր թաղամասի 8 հասցեում գտնվող՝ 37 միլիոն 554 հազար դրամ շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով 20 հազար քմ մակերեսով հողամասի նկատմամբ:

Oragir.News-ը կապ հաստատեց դատախազություն՝ ճշտելու, թե ու՞մ է պատկանում այդ հողամասը և պարզելու որոշ մանրամասներ։

Մեր հարցերին ի պատասխան, սակայն, դատախազությունից հորդորեցին գրավոր հարցում ուղարկել։
«Այդ հարցի և այլ մանրամասների համար գրավոր հարցում ուղարկեք»,- հայտնեցին դատախազությունից։
Oragir.News-ը գրավոր հարցում է ուղարկել Գլխավոր դատախազություն, պատասխանը ստանալուն պես այն կհրապարակվի մեր կայքում։