Երևանում 65-ամյա տղամարդը տանը փորձել է կյանքին վերջ տալ. shamshyan.com
copy image url

Երևանում 65-ամյա տղամարդը տանը փորձել է կյանքին վերջ տալ. shamshyan.com

Ներքին 3 ամիս առաջ - 11:25 07-01-2025
Երեկ՝ հունվարի 6-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:55-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի բազմաբնակարանային շենքերից մեկի բնակարանում տղամարդը սպառնում է ինքնասպան լինել՝ կտրելով ձեռքի դաստակները:

Տեղում փրկարար-հոգեբանին ու ՊԾ պարեկին հաջողվում է արդեն ձեռքերի դաստակի մի հատվածում ինքնավնասում կատարած տղամարդուն համոզել, որպեսզի նա չշարունակի դիմել այդ ծայրահեղ քայլին, ապա թե՛ փրկարար-հոգեբանը, թե՛ պարեկը կարողանում են նրա հետ զրույց ունենալու արդյունքում հասնել հաջողության ու տղամարդուն արդեն տեղում օգնություն է ցուցաբերում շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը:

Ու մինչ շտապօգնության բժիշկները մշակում էին նրա ձեռքի վերքերը, փրկարար հոգեբանը տեղում հոգեբանական աջակցություն է ցուցաբերում տան 2 կին անդամներին:

Տղամարդը Երևանի բնակիչ 65-ամյա Գ. Գ.-ն է:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված