Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 20:10 05-01-2025

Շալակելով հավաքել ենք ապրանքները. մայր և որդի հին իրերի թանգարան են ստեղծել

Գեղարքունիքի մարզի Վաղաշեն գյուղի բնակիչ Համեստ Գևորգյանը որդու` Էրիկ Մարկարյանի հետ, 15 տարի է, ինչ սեփական ուժերով ստեղծել է հին իրերի թանգարան,որը անվանել են Վաղաշենի հնագիտական թանգարան։

Oragir.News-ը այցելեց թանգարան և զրուցեց Համեստ Գևորգյանի հետ,ում խոսքերով գլխավորապես իրենց նպատակը հին իրերը փրկելն է եղել և նոր սերնդին իրենց նախնիների անցյալին ծանոթացնելը։

«Շատ մեծ դժվարությամբ ենք հավաքել ապրանքները. այն ժամանակ, երբ մեքենա չունեինք։ Տաքսով էինք բերում, շալակելով, ապրանք շա՜տ- շա՜տ ունենք,բայց ցուցադրելու հնարավորություն չունենք»։

Համեստ Գևորգյանը նաև նշեց , որ իրենք շատ հյուրեր են ունեցել ոչ միայն Հայաստանից,այլև արտասահմանից, Արցախի Հանրապետությունից։

Հյուրերի շարքում եղել են նաև Հայաստանում շատ սիրված արտիստներ, ինչպիսիքն են՝ սիրված ազգագրական երգիչ Ներսիկ Իսպիրյանը, Հայաստանի ժողովրդական արիստուհի, քանոնահարուհի Անժելա Աթաբեկյանը, լիբանանահայ օպերային երգիչ Գևորգ Հաճյանը և այլք։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

19:00 Գազը կարող է դառնալ 600 դոլար, և կասեն՝ դա ինքնիշխանության գինն է. Զոհրաբյան
09:00 Մինչ մեզ Եվրոպա են «տանում», Սանոսյանի եղբայրը ՌԴ անձնագրով միլիոններ է դիզում
15:35 Մի փեսան՝ քաղաքապետի տեղակալ, մյուսը՝ տնօրեն, խնամին՝ բաժնի պետ. Գյումրիի «ներքին կապերը»
20:55 Քաղաքացին թանկարժեք մեքենան կայանել է «Զվարթնոց»-ում. վերադառնալով՝ այն հայտնաբերել է վնասված
22:48 Տավուշից հունիսի 4-ի դրությամբ հեռացել է 255 ընտանիք՝ 1122 արցախցի․ լրագրող
12:26 Աշխարհում 500 մարդ սառեցվել է՝ ապագայում վերակենդանանալու ակնկալիքով
20:24 Իշխան Սաղաթելյանի կինը հարցաքննության է հրավիրվել
11:22 Պարզվել է Արտենիում Ford Transit-ի և «ԶԻԼ»-ի բախման հետևանքով մահացածի և վիրավորների ինքնությունը
20:37 Բախվել են «Toyota Camry»-ն և ալյուրով բարձված բեռնատարը․ վերջինը կողաշրջվել է. կան վիրավորներ
19:15 ՌԴ-ն պատրաստ է Ուկրաինայի հետ խաղաղության բանակցությունների Ստամբուլյան համաձայնագրերի հիման վրա․ Պուտին