Ուղիղ եթեր
Ներքին 1 տարի առաջ - 18:37 04-01-2025

Ալիևի ուղերձի «առյուծի բաժինը» Հայաստանի հասցեին սպառնալիքներն էին․ Տաթևիկ Հայրապետյան

Պատմական գիտությունների թեկնածու, Ադրբեջանի հարցերով փորձագետ Տաթևիկ Հայրապետյանը գրում է․

«Ալիևի ամանորյա ուղերձի «առյուծի բաժինն», իհարկե, Հայաստանի հասցեին սպառնալիքներ հնչեցնելու մասին էր, ենթադրում եմ՝ դրանք հնչում էին «իրական» Հայաստանի հասցեին։

Ալիևը, մասնավորապես, ասել էր․ «Կարծում եմ, որ Հայաստանի սպառազինության լայնածավալ արշավը ևս մեկ սպառնալիքի աղբյուր է տարածաշրջանի համար։ Եթե ​​այս տարի մեզ համար ամենամտահոգիչ պահը նշենք, իհարկե, դա կլիներ Հայաստանի սպառազինությունը։ Սա տրամաբանական բացատրություն չունի։ Հայաստանն իր ագրեսիվ քաղաքականությամբ բախվել է կատարյալ ֆիասկոյի։

Նրանց ռազմական պարտությունները 2020-ին, ապա 2023-ին պետք է ցույց տային, թե որն է ճիշտ ուղին։ Մենք փորձում էինք դա անել և մինչ օրս շարունակում ենք մեր ջանքերը։ Թե՛ իմ պաշտոնական հայտարարություններում, թե՛ հայկական կողմի հետ մեր բանակցությունների ընթացքում ես նրանց բազմիցս հորդորել եմ հեռու մնալ այս վտանգավոր ճանապարհից։ Նրանց թիկունքում չեն կանգնի օտար շրջանակներն ու օտար երկրները, որոնք հրահրում ու դրդում են կրկին հարձակվել Ադրբեջանի վրա։ Նրանք պարզապես չեն կարողանա դա անել։ Այս տարածաշրջանում ոչ մի ուժ չի կարող ռազմական առումով մրցակցել մեզ հետ։ Ուստի, նորից ասեմ, դեռ ուշ չէ, որ նրանք հետ դառնան այս վտանգավոր ճանապարհից։ Հարավային Կովկասը պետք է լինի խաղաղության, անվտանգության և համագործակցության տարածաշրջան։

Հայաստանի լայնածավալ ու արագ ռազմականացումը, մահաբեր զենքի մատակարարումը կարող է խաթարել այս խաղաղությունը, հնարավոր խաղաղությունը։ Մի բան էլ պետք է նշեմ. Ադրբեջանն ուղղակի դիտորդի դերում չի լինի։ 30 տարվա օկուպացիայի և ավերածությունների, Ղարաբաղի և Արևելյան Զանգեզուրի ավերածությունները, Խոջալուի ցեղասպանությունը, այն փաստը, որ մեր մեկ միլիոն հայրենակիցները Հայաստանի պատճառով դարձել են փախստական ​​և տեղահանված, երբեք չեն ջնջվի մեր հիշողությունից։ Մենք սա երբեք չենք մոռանա։ Հայաստանի քաղաքականությունը, նրա ագրեսիվ էությունը միշտ պետք է հաշվի առնել։ Ուստի ևս մեկ անգամ պարտավոր եմ ինձ զգուշացնել Հայաստանի ղեկավարությանը զերծ մնալ այս վտանգավոր ճանապարհից։ Ավելին, նրանք ի վիճակի չեն մեզ հետ մրցել ոչ ռազմական, ոչ էլ մեկ այլ ասպարեզում․․․»։

Անթաքույց սպառնալիքներից զատ, Ալիևը կրկին իր խոսքում անդրադառնում է այն երևակայական պետություններին, որոնք իբր Հայաստանին պատերազմի են նախապատրաստում Ադրբեջանի դեմ։ Իրողությունները բոլորովին հակառակն են, հենց Ադրբեջանն է տասնյակ զորավարժություններ անում, ակտիվ աշխատանք տանում Հատուկ նշանակության ուժերի ավելացման ու հզորացման վրա, մեծաթիվ զենքեր գնում, դե իսկ «իրական» Հայաստանի տարածքն էլ կոչում «Արևմտյան Ադրբեջան»։

Ամեն ինչ սկսում է քարոզչությունից, որի դերը թերագնահատել չի կարելի։ Դրա հետ մեկտեղ Ալիևը փաստացի փորձում է հանդես գալիս որպես տարածաշրջանում ռազմական առումով մրցակիցը չունեցող պետություն, ինչը, մեղմ ասած՝ մի քիչ զարմանալի է։

Փաստացի, այս ելույթով Ալիևը ևս մեկ անգամ խոստովանում է, որ հետաքրքրված չէ կայունությամբ ու խաղաղությամբ, իրեն միշտ պետք են թշնամիներ և մրցակիցներ՝ թեկուզ միայն սեփական բռնապետական վարչակարգի պահպանման համար։


Ամենից շատ դիտված

21:12 Ազատ է արձակվել Աերացիայի տնակների քանդման ժամանակ ձերբակալված Արմեն Մանուկյանը
16:16 Ծնվել է երգիչ, 44-օրյա պատերազմի մասնակից Արթուր Խաչենցի դուստրը
23:12 Լավրովը բացահայտել է Ուկրաինայի վերաբերյալ Թրամփի դիրքորոշման 2 հիմնական կետերը
21:39 Սոցիալական քաղաքականությո՞ւն, թե՞ նախընտրական բարեգործություն Ախուրյանում
19:42 Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանին կոչ է արել Բաքու այցի ընթացքում հանդիպել հայ գերիներին
15:31 Ի՞նչ պատասխանատվությամբ եք տնատեր դարձել, երբ 100 հազարավոր արցախցիներ տնավեր էին դառնում. Էդգար Ղազարյանը՝ ՔՊ-ական պատգամավորին
10:00 Ընտրակաշառք, ապօրինի ծագման գույք, մարդու առևանգում․ Նիկոլ Փաշինյանի «հպարտությունը»
19:03 Բրիտանուհի սկեսուրը՝ հայկական ավանդույթով. Էվելինա Խանոյանը կադրեր է հրապարակել հարսանիքից
20:30 Հայաստանը շուտով Արցախն ու Նախիջևանը վերադարձնելու հնարավորություն է ստանալու․ Ժիրայր Սեֆիլյան
18:20 Գեղարքունիքի փոխմարզպետը պատիժը չկրելու սովորություն ունի