Ներքին 1 տարի առաջ - 20:21 31-12-2024

Քաղաքացիական հագուստով անձինք Եռաբլուրում թույլ չեն տալիս նկարահանում իրականացնել

Oragir.News-ի տեղեկություններով՝ «Եռաբլուր» զինվորական պանթեոնի տարածքում քաղաքացիական հագուստով անձինք են շրջում և խոչընդոտում են նկարահանումներ իրականացնել։ Նրանք մոտենում են նկարող սարք ունեցող մարդկանց և զգուշացնում, որ չի թույլատրվում նկարահանումներ իրականացնել։

Սա նոր սահմանափակում է, քանի որ նախորդիվ միայն դրոնով նկարահանում իրականացնելն էր արգելված։ Կարելի է կարծել, որ առաջիկայում ինչ-որ սադրանք է նախապատրաստվում։

Հիշեցնենք, որ այսօր կեսգիշերին մոմավառություն է նախատեսվում «Եռաբլուրում»։