Սպորտ 1 տարի առաջ - 13:23 31-12-2024

Հայ շախմատիստների հաջողությունները 2024 թվականի ընթացքում

Հայաստանի շախմատի ֆեդերացիան ամփոփել է հայ շախմատիստների հաջողությունները 2024 թվականի ընթացքում ․

Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը շախմատի միջազգային ֆեդերացիայի՝ ՖԻԴԵ-ի կողմից ճանաչվել է 100-ամյակի լավագույն թիմ:

Հունիսի 1-ից 14-ը Հնդկաստանում անցկացված շախմատի աշխարհի մինչև 20 տարեկան պատանիների և աղջիկների առաջնությունում գրոսմայստեր Էմին Օհանյանը և կանանց միջազգային վարպետ Մարիամ Մկրտչյանը դարձել են փոխչեմպիոններ:

Հունիսի 20-ից 28-ը Հունաստանում անցկացված շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկան պատանիների թիմային առաջնությունում Հայաստանի թիմը դարձել է փոխչեմպիոն:

Հուլիսի 19-ից 28-ը Հայաստանում անցկացված Ֆիզիկական հաշմանդամություն ունեցող անձանց շախմատի աշխարհի անհատական առաջնությունում ՖԻԴԵ-ի վարպետ Սարգիս Սարգսյանը դարձել է բրոնզե մեդալակիր:

Օգոստոսի 17-ից 18-ը Չեխիայում անցկացված Եվրոպայի պատանիների արագ շախմատի առաջնությունում ՖԻԴԵ-ի վարպետ Ալեքս Սահակյանը դարձել է մինչև 18 տարեկան պատանիների չեմպիոն, իսկ Սոֆիա Բաղրամյանը՝ մինչև 8 տարեկան աղջիկների բրոնզե մեդալակիր:

Օգոստոսի 19-ից 20-ը Չեխիայում անցկացված Եվրոպայի պատանիների կայծակնային շախմատի առաջնությունում Սոնա Կրկյաշարյանը դարձել է մինչև 14 տարեկան աղջիկների չեմպիոն, իսկ Սոֆիա Բաղրամյանը՝ մինչև 8 տարեկան աղջիկների չեմպիոն:

Օգոստոսի 22-ից 31-ը Չեխիայում անցկացված շախմատի Եվրոպայի պատանիների առաջնությունում միջազգային վարպետ Արսեն Դավթյանը դարձել է մինչև 18 տարեկան պատանիների փոխչեմպիոն, ՖԻԴԵ-ի վարպետ Բենիկ Ագասարովը՝ մինչև 16 տարեկան պատանիների փոխչեմպիոն, իսկ վարպետի թեկնածու Տիգրան Համբարձումյանը՝ մինչև 12 տարեկան պատանիների փոխչեմպիոն:

Սեպտեմբերի 10-ից 23-ը Հունգարիայում անցկացված շախմատի համաշխարհային 45-րդ օլիմպիադայում Հայաստանի տղամարդկանց հավաքականը կիսել է 2-6-րդ հորիզոնականները, իսկ կանանց հավաքականը՝ 3-6-րդ: Գրոսմայստեր Էլինա Դանիելյանը և միջազգային վարպետ Աննա Սարգսյանը համապատասխանաբար 3-րդ և 4-րդ խաղատախտակների վրա դարձել են բրոնզե մեդալակիրներ:

Նոյեմբերի 7-ից 20-ը Մոնտենեգրոյում անցկացված շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունում գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյանը նվաճել է աշխարհի գավաթի ուղեգիր:

Թող 2025 թվականը լինի հաջողությունների և նոր ձեռքբերումների տարի:

Ամենից շատ դիտված

09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
12:45 Կոռուպցիոն սկանդալ՝ Գեղարքունիքում. ովքեր են ձերբակալվել և ում «դաբրոյով» են պաշտոններ բաժանել
21:12 Ազատ է արձակվել Աերացիայի տնակների քանդման ժամանակ ձերբակալված Արմեն Մանուկյանը
16:16 Ծնվել է երգիչ, 44-օրյա պատերազմի մասնակից Արթուր Խաչենցի դուստրը
19:42 Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանին կոչ է արել Բաքու այցի ընթացքում հանդիպել հայ գերիներին
15:31 Ի՞նչ պատասխանատվությամբ եք տնատեր դարձել, երբ 100 հազարավոր արցախցիներ տնավեր էին դառնում. Էդգար Ղազարյանը՝ ՔՊ-ական պատգամավորին
10:21 Վանաձորում սուպերմարկետի անվտանգության աշխատակիցը կանխել է գողության փորձը․ կան վիրավորներ
23:12 Լավրովը բացահայտել է Ուկրաինայի վերաբերյալ Թրամփի դիրքորոշման 2 հիմնական կետերը
11:04 Երևան քաղաքում ուղևորափոխադրումներ չպետք է իրականացվեն մարզային տրանսպորտով. Ավինյան
19:03 Բրիտանուհի սկեսուրը՝ հայկական ավանդույթով. Էվելինա Խանոյանը կադրեր է հրապարակել հարսանիքից