Ներքին 1 տարի առաջ - 14:22 12-05-2025

2024 թվականի ընթացքում քննվել է կոռուպցիոն բնույթի հանցագործությունների վերաբերյալ 1,256 քրեական վարույթ

Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանն այսօր, «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի համաձայն, Ազգային ժողովին է ներկայացրել Քննչական կոմիտեի 2024 թվականի գործունեության մասին հաղորդումը:

2024 թվականի ընթացքում Քննչական կոմիտեի վարույթում քննվել է կոռուպցիոն բնույթի հանցագործությունների վերաբերյալ 1,256 քրեական վարույթ, որից 696-ը փոխանցվել է 2023 թվականից:

Նշված 1.256 քրեական վարույթից 62-ը՝ 134 անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան: 245 քրեական վարույթ կարճվել է, որից 189-ը՝ ռեաբիլիտացնող, իսկ 56-ը՝ ոչ ռեաբիլիտացնող հիմքերով, 96-ը պասիվացվել է, 235-ն ուղարկվել է այլ մարմին, 147-ը միացվել է, իսկ 471-ը փոխանցվել է 2025 թվական:

Կոռուպցիոն բնույթի հանցագործություններով ավարտված քրեական վարույթներով պատճառված գույքային վնասը կազմել է 4 մլրդ 608 մլն 789 հզր ՀՀ դրամ, որից մինչդատական վարույթի ընթացքում վերականգնվել է 685 մլն 958 հզր ՀՀ դրամը, արգելանք է դրվել 1 մլրդ 739 մլն 386 հզր ՀՀ դրամ արժողության գույքի վրա:

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան
21:20 Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Jeep Compass»-ը․ 5 վիրավորներից մեկը անչափահաս է