Մամուլ 1 տարի առաջ - 08:47 28-12-2024

Կռվախնձորը մարզպետի աթոռն է․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանի աթոռի վրա արդեն «բազար» է գնում: Մարզպետի պաշտոնի հավակնորդները կարծում են, որ նրա օգնականի հետ պատահածից` թմրանյութի մեղադրանքից հետո, նրա աթոռը երերում է, եւ սկսվել է դեռ չազատված պաշտոնի համար կռիվը: Ի դեպ, մարզպետը երեկ արդեն վերադարձել էր աշխատանքի:

ՔՊ-ական շրջանակներից տեղեկացանք, որ Մովսիսյանի աթոռի առաջին հավակնորդը ՔՊ Ապարանի խորհրդի նախագահ ընտրված Էդգար Փարվանյանն է, որն Ապարանի քաղաքապետի ընտրություններում ՔՊ-ի թեկնածուն էր, բայց պարտվեց Գնթունիքի Կարեն Եղիազարյանին: Մյուս հավակնորդը երիտասարդ փոխմարզպետ Միլադա Հովհաննիսյանն է: Անգամ մի կերպ Թալինի համայնքապետ դարձած Տավրոս Սափեյանն է ձգտում մարզպետ դառնալ։ Թե ինչով կավարտվի այս մրցավեճը, կերեւա առաջիկայում: Նիկոլ Փաշինյանը կարող է անգամ աճուրդ կազմակերպել` մուրճը ձեռքն առնել եւ այդ աճուրդը կառավարել՝ «կտո բոլշե»:

Ամենից շատ դիտված

09:00 ՀՀ-ՌԴ փոխադարձ «հարվածները» տեղափոխվում են փողոց․ բողոքի ակցիա՝ ՌԴ դեսպանատան դիմաց
20:00 Թվերի հսկայական անհամապատասխանություն և խախտումներ. Oragir.News-ը բացահայտում է ընտրական կեղծիքները
19:19 Իմ արքայադուստր, հպարտ քեռի. երգիչ Անդրեի քրոջ դուստրն ավարտել է դպրոցը
16:00 Հիմար Իվա՞նն է Փաշինյանի հերոսը. ինչու են փակում ԵՊՀ արտգրակի ամբիոնը
22:44 ՔՊ-ականների կողմից Արթիկում ծեծված քաղաքացին բողոքը հետ է վերցրել, պնդում է, որ այլևս բողոք չունի
15:26 Դերասանուհի Անիտա Ավետիսյանը մայրիկ է դառնալու
21:43 Սա այն դեպքն էր, երբ հաղթանակը հայտարարվեց «պանիխիդայի» դեմքով. Ռոբերտ Քոչարյան
00:00 Ստացվում է՝ բախտներս բերեց. եթե Անուշ Սեդրակյանը դառնար ընդդիմադիր պատգամավոր, ողջ ԵՊՀ-ն կփակեին. Հայրապետյան
22:37 ԿԸՀ–ն ամփոփել է 637 ընտրական տեղամասերի քվեարկության վերահաշվարկի արդյունքները
18:39 Դեռ երկար կտեսնեք ինձ սթրեսի մեջ. Էլիզի խոստովանությունն ու լացակումած աչքերը