Մամուլ 1 տարի առաջ - 08:57 27-12-2024

Այսքան մարտահրավերներ ու ներքին գզվռտոց․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի եւ Կապանի քաղաքապետ Գեւորգ Փարսյանի լարված փոխհարաբերությունները սկսել են նյարդայնացնել նաեւ մարզպետարանի աշխատողներին, համայնքապետարանի ենթակայության տակ գտնվող հիմնարկների ղեկավարներին, որոնք հայտնվել են երկու քարի արանքում եւ զգուշավոր են դարձել ու լարախաղացի նման ամեն ինչ անում են, որ երկու պաշտոնյաներից ոչ մեկի աչքի փուշը չդառնան։

Նախօրեին` նույն օրը, գրեթե նույն ժամերին, մարզպետն առանձին է խնջույք կազմակերպել՝ ռեստորան հրավիրելով դպրոցի տնօրեններին, ԲԿ աշխատակիցներին, մարզպետարանի ենթակայությամբ այլ հիմնարկների աշխատակիցներին, իսկ Կապանի քաղաքապետ Փարսյանն էլ քաղաքի տոնածառի լույսերը վառելու տոնական միջոցառումն է արել, որին հրավիրված մարդկանցից շատերը չեն կարողացել մասնակցել՝ մարզպետի միջոցառմանը մասնակցելու պատճառով։ «Հեչ սիրուն չի, հատկապես սահմանային Սյունիքում, երբ արտաքին մարտահրավերները գլխներիս կախված են, իսկ մենք ներքին գզվռտոցի ենք ականատես լինում»,- նեղսրտեց մեր զրուցակիցը։

Ամենից շատ դիտված

09:00 ՀՀ-ՌԴ փոխադարձ «հարվածները» տեղափոխվում են փողոց․ բողոքի ակցիա՝ ՌԴ դեսպանատան դիմաց
20:00 Թվերի հսկայական անհամապատասխանություն և խախտումներ. Oragir.News-ը բացահայտում է ընտրական կեղծիքները
19:19 Իմ արքայադուստր, հպարտ քեռի. երգիչ Անդրեի քրոջ դուստրն ավարտել է դպրոցը
16:00 Հիմար Իվա՞նն է Փաշինյանի հերոսը. ինչու են փակում ԵՊՀ արտգրակի ամբիոնը
22:44 ՔՊ-ականների կողմից Արթիկում ծեծված քաղաքացին բողոքը հետ է վերցրել, պնդում է, որ այլևս բողոք չունի
15:26 Դերասանուհի Անիտա Ավետիսյանը մայրիկ է դառնալու
21:43 Սա այն դեպքն էր, երբ հաղթանակը հայտարարվեց «պանիխիդայի» դեմքով. Ռոբերտ Քոչարյան
00:00 Ստացվում է՝ բախտներս բերեց. եթե Անուշ Սեդրակյանը դառնար ընդդիմադիր պատգամավոր, ողջ ԵՊՀ-ն կփակեին. Հայրապետյան
22:37 ԿԸՀ–ն ամփոփել է 637 ընտրական տեղամասերի քվեարկության վերահաշվարկի արդյունքները
18:39 Դեռ երկար կտեսնեք ինձ սթրեսի մեջ. Էլիզի խոստովանությունն ու լացակումած աչքերը