Մամուլ 1 տարի առաջ - 08:12 27-12-2024

«Պաշտոնյաներին ու ճանճերին սատկացնում են թերթով». հատուկ Ավինյանի համար. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Տիգրան Ավինյանը իրեն դսևորում է հղփացած պաշտոնյայի նման. ամփոփիչ ասուլիս էր հրավիրել կիսադատարկ սրահում, սակավաթիվ լրատվամիջոցների հետ և քիմքին հաճելի հարցերով:

Ահա այսպես է քաղաքային բյուջեի հաշվին ճոխ գնումներ ու գործուղումներ կազմակերպող, Երևանի հղփացած քաղաքապետ Տիգրան Ավինյանը պատկերացնում մամուլի ասուլիսի բնույթը, որը սովորաբար կոչված է բոլոր ԶԼՄ-ների լրագրողների հարցերին պատասխանելու համար, հանրությանը հետաքրքրող հարցերի պարզաբանման անխախտ նպատակով:

Տեղեկացնենք նաև, որ Տիգրան Ավինյանը որոշել էր երեկոյան տալ ամփոփիչ ասուլիսը՝ հրավիրելով ոչ թե լրագրողների, այլ խմբագիրների:

Տեղեկացանք, որ երեկ քաղաքապետարանի անցնող տարվա աշխատանքը ակտիվ լուսաբանող լրագրողներին թույլ չեն տվել մասնակցել Ավինյանի ասուլիսին, իսկ որպես հիմնավորում ասել են, թե խմբագիրներն են միայն հրավիրված:

«Ժողովուրդ» օրաթերթը այս անգամ զրկված էր քաղաքապետի ասուլիսին հարց ուղղելու հնարավորությունից, քաղաքապետարանից հարկ չէին համարել մեզ հրավեր ուղարկել, քանի որ հանդգնել ենք Ավինյանի կոռուպցիոն գործելաոճի կասկածների մասին նյութ հրապարակել, թե ինչպես են ՔՊ ակտիվի նիստում նրան մեղադրել, և ինչպես է քաղաքապետը սպառնալից մեսիջներ հասցրել իր թիմակից Արփի Դավոյանին, թե՝ ես քեզ կոչնչացնեմ:

Իհարկե, հասկանալի է, որ մեդիաներին «աղբ» որակում տված քաղաքապետին հաճելի չէր լինի մի շարք սուր հարցերի պատասխանել, սակայն փորձը ցույց է տվել՝ լրատվամիջոցների հետ պայքարում միշտ պարտվում են պաշտոնյաները, ինչպես հայտնի ասույթում է՝ ճանճերին ու պաշտոնյաներին սատկացնում են նույն գործիքով՝ թերթով:

«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց Երեւանի քաղաքապետի խոսնակ Հայկ Կոստանյանից պարզել՝ ինչ մեթոդով են լրատվամիջոցների վիճակահանությունը կազմակերպել, բայց վերջինս չարձագանքեց:

Ի դեպ, երեկ սկանդալի կենտրոնում հայտնվեց նաև Ավինյանի հայրը, բայց ոչ թե ապտակի թեմայով` ինչպես աները, այլ խայտառակ հայտարարությամբ:

«Պիտի 500․000 սարքեն «ստայանկան», որ ամեն համբալ չգա կանգնի ստեղ իրա գեղի Opel-ով․․․ Գնացեք Իտալիա, տեսեք՝ ավտոյի գին պետք է մուծեն, որ քաղաքի կենտրոն մտնեն»,- ասել է քաղաքապետի հայրը՝ Արմեն Ավինյանը։
Սա Ալեն Սիմոնյանի՝ քաղաքացու վրա թքելու պատմությունից հետո երկրորդ ապտակն է ՀՀ քաղաքացուն ՔՊ վերնախավի կողմից:
Թիրախում «գյուղացի «Օփել»»-ի վարորդներն են»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

09:00 ՀՀ-ՌԴ փոխադարձ «հարվածները» տեղափոխվում են փողոց․ բողոքի ակցիա՝ ՌԴ դեսպանատան դիմաց
20:00 Թվերի հսկայական անհամապատասխանություն և խախտումներ. Oragir.News-ը բացահայտում է ընտրական կեղծիքները
19:19 Իմ արքայադուստր, հպարտ քեռի. երգիչ Անդրեի քրոջ դուստրն ավարտել է դպրոցը
22:44 ՔՊ-ականների կողմից Արթիկում ծեծված քաղաքացին բողոքը հետ է վերցրել, պնդում է, որ այլևս բողոք չունի
21:43 Սա այն դեպքն էր, երբ հաղթանակը հայտարարվեց «պանիխիդայի» դեմքով. Ռոբերտ Քոչարյան
00:00 Ստացվում է՝ բախտներս բերեց. եթե Անուշ Սեդրակյանը դառնար ընդդիմադիր պատգամավոր, ողջ ԵՊՀ-ն կփակեին. Հայրապետյան
22:37 ԿԸՀ–ն ամփոփել է 637 ընտրական տեղամասերի քվեարկության վերահաշվարկի արդյունքները
18:39 Դեռ երկար կտեսնեք ինձ սթրեսի մեջ. Էլիզի խոստովանությունն ու լացակումած աչքերը
21:06 45-ամյա վարորդը «UAZ»-ով սարում կողաշրջվել է․ փրկարարները գտել են նրա մարմինը
22:17 Կիրանցում քվեարկության իրական պատկերը բացահայտած կինը ազատվել է աշխատանքից