Մամուլ 1 տարի առաջ - 08:45 26-12-2024

Ադրբեջանցիների վերադարձը որ կետով են անելու․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Թեպետ իշխանությունը վստահեցնում է, որ խաղաղության պայմանագրի տեքստում ուղիղ ձեւակերպում չկա 300 հազար ադրբեջանցիների՝ Հայաստան տեղափոխվելու մասին, սակայն կա մի ձեւակերպում, որը ներառվել է բացառապես այդ նպատակով, եւ ակնհայտ է, որ Փաշինյան-Ալիեւ պայմանավորվածություն կա դրա վերաբերյալ: «Միջազգային իրավունքի համաձայն՝ կողմերը երաշխավորում են բոլոր քաղաքացիների՝ անկախ նրանց կրոնական, ռասայական, լեզվական պատկանելությունից, հավասարությունը։ Անկախ նրանց քաղաքացիության պատկանելությունից, առանց կանխակալ վերաբերմունքի պետք է ապահովել նրանց մշակութային իրավունքները, կրոնական դրսեւորումները»։

Այսինքն՝ տողատակերում ասվում է՝ եթե ադրբեջանցիները գան Հայաստան, չհամարձակվեք ճնշել նրանց: Մեր աղբյուրները պատմում են նաեւ, որ Ալիեւի այս պահանջը Փաշինյանը, դեռեւս անցած տարվանից սկսած, առնվազն մի քանի անգամ քննարկել է փակ նիստերում, եւ դա, կարելի է ասել, միակ կետն է, որի դեմ որոշ ՔՊ-ականներ ընդվզել են: Եվ քանի որ այս կետն այնուամենայնիվ մնացել է, իշխող ուժում չեն բացառում, որ այդ ընդվզողներից ոմանք նույնպես կմեկուսացվեն թիմից, կամ նրանց դեմ կոմպրոմատներ կդրվեն, որ նրանք այլեւս ծպտուն չհանեն։

Ամենից շատ դիտված

09:00 ՀՀ-ՌԴ փոխադարձ «հարվածները» տեղափոխվում են փողոց․ բողոքի ակցիա՝ ՌԴ դեսպանատան դիմաց
20:00 Թվերի հսկայական անհամապատասխանություն և խախտումներ. Oragir.News-ը բացահայտում է ընտրական կեղծիքները
19:19 Իմ արքայադուստր, հպարտ քեռի. երգիչ Անդրեի քրոջ դուստրն ավարտել է դպրոցը
22:44 ՔՊ-ականների կողմից Արթիկում ծեծված քաղաքացին բողոքը հետ է վերցրել, պնդում է, որ այլևս բողոք չունի
21:43 Սա այն դեպքն էր, երբ հաղթանակը հայտարարվեց «պանիխիդայի» դեմքով. Ռոբերտ Քոչարյան
00:00 Ստացվում է՝ բախտներս բերեց. եթե Անուշ Սեդրակյանը դառնար ընդդիմադիր պատգամավոր, ողջ ԵՊՀ-ն կփակեին. Հայրապետյան
22:37 ԿԸՀ–ն ամփոփել է 637 ընտրական տեղամասերի քվեարկության վերահաշվարկի արդյունքները
18:39 Դեռ երկար կտեսնեք ինձ սթրեսի մեջ. Էլիզի խոստովանությունն ու լացակումած աչքերը
21:06 45-ամյա վարորդը «UAZ»-ով սարում կողաշրջվել է․ փրկարարները գտել են նրա մարմինը
22:17 Կիրանցում քվեարկության իրական պատկերը բացահայտած կինը ազատվել է աշխատանքից

Ձեզ գուցե հետաքրքրի