Ներքին 1 տարի առաջ - 20:54 24-12-2024

ՀՀ անվտանգությունն ու տարածքային ամբողջականությունը չեն կարող զոհաբերվել կեղծ խաղաղության պատրանքի համար

ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը ֆոյսբուքյան իր էջում գրում է․ «ՔՊ վերնախավը «խաղաղության» քարոզը դարձրել է գործիք իշխանության մնալու, պաշտոնները պահպանելու համար` մեր պետության հիմքերն ու ժողովրդի դիմադրողականությունը քայքայելու հաշվին:

Բացահայտ ծաղր է խաղաղության քարոզն այն պայմաններում, երբ Ադրբեջանի նախագահը հայտարարում է, որ 300,000 ադրբեջանցի արդեն դիմել է Հայաստանի վարչապետին՝ «Հայրենիք վերադառնալու» նպատակով։

Գոյություն չունեցող հարցը զրոյից դարձել է օրակարգի մաս.«Արևմտյան Ադրբեջանի» կեղծ հայեցակարգով Ադրբեջանը պահանջում է 300,000 ադրբեջանցու «անվտանգության երաշխավորում», այդ թվում` Հայաստանի ինքնիշխան տարածքում երրորդ երկրի զինված ուժերի տեղակայումով։

Ակնհայտ է, որ սա հումանիտար շղարշի ներքո Հայաստանի զավթման ծրագիր է, որ նաև բերելու է Հայաստանի ժողովրդագրական վիճակի կործանարար փոփոխության: Ակնհայտ է նաև, որ այդ անձանց թվում Ադրբեջանի իշխանությունը նախատեսել է իր այն հատուկ ծառայությունների գործակալների, հայատյացների բնակեցում, որոնք ապահովեցին Արցախի շրջափակումը` «էկոակտիվիստ» ձևանալով: Ընդ որում, ոչ միայն չի խոսում խաղաղությունից, այլ միայն խորացնում է թշնամանքը:

Այս պայմաններում ՀՀ կառավարության ղեկավարն ու նրա հետևից այլ բարձրաստիճան պաշտոնյաներ խոսում են Ադրբեջանի դեմ միջպետական միջազգային գանգատներից հրաժարվելու մասին` կոպիտ ոտնահարելով մեր երկրի ու ժողովրդի ազգային շահերը։ Դա նշանակելու է Ադրբեջանի իշխանությանը նվիրել հնարավորություն մաքրվելու մեր ժողովրդի նկատմամբ իր գործած հանցանքներից ու պարարտ հող ստեղծելու հետագա հանցանքների համար:

Հայաստանի անվտանգությունն ու տարածքային ամբողջականությունը չեն կարող զոհաբերվել կեղծ խաղաղության պատրանքի համար` հանուն նրա, որ ՔՊ վերնախավը մնա իշխանության ու պաշտոններից չզրկվի։

Խաղաղությունը բացարձակ արժեք է, բայց կայուն խաղաղություն հնարավոր է միայն երկիրն ուժեղացնելու, մեր ազգային շահերն ու իրավունքները, արժանապատվությունն ապահովելու, դիվանագիտական և միջազգային մեխանիզմներն արդյունավետ օգտագործելու միջոցով»։

Ամենից շատ դիտված

18:15 Փամբակ գետում որոնվող 13-ամյա աղջիկը 7-ամյա քրոջ հետ է եղել. երկուսն էլ չկան
13:32 Նազենի Հովհաննիսյանը քննադատել է Արմեն Գրիգորյանի ու Հաջիևի զբոսանքը Դիլիջանում և անդրադարձել Ռուբեն Վարդանյանին
23:02 Մանր բռնապետը «դեմոկրատիայի բաստիոնը» փաստացի վերածել է «դեմոկրատիայի կոնցլագերի». Բագրատ Միկոյան
10:00 Ճակատագրի հեգնանք ՊԵԿ-ում. Ծառուկյանի բիզնեսին տուգանած գլխավոր տեսուչը դատի է տվել իր շեֆերին
23:23 Ազգովի կհաղթենք փոքրիկ խմբակի՝ հոգին կորցրած դիկտատորին. Նարեկ Կարապետյան
16:30 ԱԱԾ-ն Փաշինյանի քմահաճությունների գերի՞ն է, թե՞ մարդու իրավունքը խախտելու հիմք կա
21:53 Մանդատ գողանալ չի ստացվելու. Իվետա Տոնոյան
14:00 Ընդդիմադիրները ժողովրդին կուղարկե՞ն թեյ խմելու, թե՞ կպայքարեն մինչև վերջ
23:18 Ռոբերտ Քոչարյանին օդանավակայանում արգելել են լքել երկիրը
16:18 Փաշինյանը Աննա Հակոբյանին գործուղում է ԱՄՆ՝ Առաջին տիկնանց համաշխարհային ակադեմիայի միջոցառմանը