Մամուլ 1 տարի առաջ - 08:30 21-12-2024

Խորհրդարանը չլուծարելու ճանապարհ են գտել․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Արցախի քաղաքական-պետական գործիչները ցանկանում են ամեն գնով պահել Արցախի պետական ինստիտուտների թեկուզ ձեւական կարգավիճակը: Չնայած Փաշինյան-Ալիեւ տանդեմն ամեն ինչ անում է, որ դրանք չգործեն, եւ անգամ «Արցախ» բառը չկիրառվի: Խոսքն ԱԺ, կառավարության, նախագահի ինստիտուտների մասին է։ Մի քանի ամիս է՝ այս նպատակով փորձագիտական խումբ է ձեւավորվել, իրավական լուծումներ են քննարկում` ինչպես անել, որ ԱԺ լիազորությունների ժամկետը լրանալուց հետո այն չլուծարվի, նախագահը պահպանի իր կարգավիճակը։

ԱԺ-ի դեպքում գտել են լուծումը` օրենքում ձեւակերպում կա. «ԱԺ լիազորությունները դադարում են հաջորդ գումարման ԱԺ առաջին նիստի ժամանակ», ուստի եկող տարվա մայիսին, երբ լրանա խորհրդարանի գումարման օրենքով սահմանված 5 տարին, հիշյալ կետին հղում անելով՝ արցախցիները կհայտարարեն, որ խորհրդարանի լիազորություններն ավարտված չեն եւ կավարտվեն այն ժամանակ, երբ հաջորդ նիստը գումարվի։ Մեզ ասացին, որ նմանատիպ մի դրույթ էլ գուցե սահմանեն նախագահի համար։ Ի դեպ, այս բոլոր մարմինները գործելու են հասարակական հիմունքներով` առանց բյուջեի եւ վարձատրության:

Ամենից շատ դիտված

09:00 ՀՀ-ՌԴ փոխադարձ «հարվածները» տեղափոխվում են փողոց․ բողոքի ակցիա՝ ՌԴ դեսպանատան դիմաց
20:00 Թվերի հսկայական անհամապատասխանություն և խախտումներ. Oragir.News-ը բացահայտում է ընտրական կեղծիքները
19:19 Իմ արքայադուստր, հպարտ քեռի. երգիչ Անդրեի քրոջ դուստրն ավարտել է դպրոցը
22:44 ՔՊ-ականների կողմից Արթիկում ծեծված քաղաքացին բողոքը հետ է վերցրել, պնդում է, որ այլևս բողոք չունի
21:43 Սա այն դեպքն էր, երբ հաղթանակը հայտարարվեց «պանիխիդայի» դեմքով. Ռոբերտ Քոչարյան
00:00 Ստացվում է՝ բախտներս բերեց. եթե Անուշ Սեդրակյանը դառնար ընդդիմադիր պատգամավոր, ողջ ԵՊՀ-ն կփակեին. Հայրապետյան
22:37 ԿԸՀ–ն ամփոփել է 637 ընտրական տեղամասերի քվեարկության վերահաշվարկի արդյունքները
12:10 34 տարեկանում կյանքից հեռացած Կարգինի Հասոն այսօր կդառնար 46 տարեկան
21:06 45-ամյա վարորդը «UAZ»-ով սարում կողաշրջվել է․ փրկարարները գտել են նրա մարմինը
22:17 Կիրանցում քվեարկության իրական պատկերը բացահայտած կինը ազատվել է աշխատանքից