Մամուլ 1 տարի առաջ - 08:17 21-12-2024

Թմրանյութի շրջանառությունը բանակում աճել է․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Թմրանյութերի տարածումը բանակում փակ թեմա է՝ որեւէ պաշտոնական հրապարակում երբեւէ չի արվում։ Բայց դատելով մեր ձեռքում հայտնված փաստաթղթից` դրանք աճում են մեծ տեմպերով։ Վերջերս զինվորական դատախազությունն ուսումնասիրություն է կատարել՝ 2021-2023 թթ․ ընթացքում ՀՀ ԶՈՒ զինծառայողների կողմից թմրամիջոցների օգտագործման եւ ապօրինի շրջանառության դեպքերով, եւ պարզել, որ մոտ 600 զինծառայող անցնում է նման վարույթներով։ Մեծ մասը պարտադիր ժամկետային զինծառայողներ են։ 2021-ի համեմատ 2023-ին դեպքերի թիվը գրեթե կրկնակի աճել է` դարձել 220։

Թե քանի դեպք է գրանցվել այս տարի, դեռ հայտնի չէ, բայց զինդատախազությունն արձանագրում է. «Յուրաքանչյուր տարի, նախորդ տարվա համեմատ, զինծառայողների կողմից թմրամիջոցների օգտագործման եւ ապօրինի շրջանառության դեպքերն աճել են»։ Իրավապահներին տված բացատրություններում զինծառայողները նշել են, որ թմրամիջոցներն ու հոգեմետ դեղերը գտել են կամ քաղել, կամ ստացել, ձեռք են բերել սոցցանցերի միջոցով։ Մի դեպքում զինծառայողն ինքն է աճեցրել, մյուսով էլ այն ձեռք է բերել «իր տնօրինությանը հանձնված գույքը հափշտակելու միջոցով»։ Գուցե խոսքը հոգեմետ դեղերի մասին է:

Ամենից շատ դիտված

22:38 Փաշինյանը հայտարարում է, որ ՀՀ-ն ագրեսոր է, պատմության ու արդարության սխալ կողմում հայտնված սխալ պետություն. Արամ Քոչարյան
22:11 ԳՇ պետը մեդալի վրայից հանել է Արցախի դրոշը
09:00 Լավ լուր` Սամվել Բաբայանի համար. նա ՔՊ-ում պատգամավորներ ունի
20:51 Արարատի մարզի գյուղերից մեկում ուսուցչուհին դասի ժամանակ «չինգաչունգ» խաղալու համար հարվածել է 14-ամյա աշակերտին
22:46 Պուտինի դիմաց նստելը իմ կյանքի լավագույն օրը չի լինի, բայց ես դա կանեմ. Զելենսկի
21:33 Մեր ոտնահետքերով քո պատմությունը երբեք չի ավարտվելու, դու պետք է լինես հավերժ. Հայրապետյան
19:00 Խնդիրը երգը չէր. 10 օր առաջ ամեն ինչ հաստատված էր, հետո տեղեկացրին, որ ելույթս հանել են. Սոֆի Մխեյան
07:55 Գարեգին Պողոսյանը «ցունամի» է անում կորպուսում․ «Հրապարակ»
23:22 Հայտնի է՝ երբ կհանդիպեն Զելենսկին և Թրամփը
07:42 Ռոբերտ Քոչարյանի համակիրը ՔՊ-ի թեկնածուն է․ ո՞վ է Սերգո Գալստյանը. «Ժողովուրդ»