Մամուլ 1 տարի առաջ - 08:10 21-12-2024

Քյարամյանի և Բադասյանի դեմ հաղորդում կներկայացվի․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

ՔՊ-ից հեռացված պատգամավոր Հովիկ Աղազարյանի փաստաբան Հակոբ Ճարոյանը պատրաստվում է հաղորդում ներկայացնել դատախազություն` Քննչական կոմիտեի նախկին ղեկավար Արգիշտի Քյարամյանի եւ ՊԵԿ նախկին ղեկավար Ռուստամ Բադասյանի մասին՝ շորթում իրականացնելու մեղադրանքով։ Դեռ հոկտեմբերի վերջին դատախազությունը հայտնեց, որ վարույթ է նախաձեռնվել ԱԺ լսումների ժամանակ Քյարամյանի հնչեցրած հայտարարության մասով, թե իրեն միջնորդել են Աղազարյանի ավտոներկրող որդու նկատմամբ հարուցված քրգործի հետ կապված:

Աղազարյանը հերքել էր դա՝ պահանջելով միջնորդների անունները հրապարակել։ Լսումներից 2 շաբաթ անց վարույթ հարուցվեց` Ճարոյանի դիմումի հիման վրա, սակայն այդ գործով որեւէ տեղաշարժ չկա` ո՛չ պատգամավորին է մեղադրանք առաջադրվել՝ հովանավորչության համար, ո՛չ ՔԿ նախկին ղեկավարին՝ սուտ մատնության: Մինչդեռ, եթե Աղազարյանի գործողություններում հանցակազմ լիներ, կհարուցվեր, որ Նիկոլ Փաշինյանի իղձը կատարվեր, եւ մանդատը խլելու գործընթացն ավարտին հասցվեր: Իսկ դա նշանակում է, որ այն հայտարարությունները, թե Քյարամյանն ու Բադասյանը կալանքն օգտագործում են որպես ճնշման միջոց, որ ավտոներկրողները հրաժարվեն ԱԱՀ-ից, որը պետք է վերադարձնեին նրանց, հիմնավոր էին։

Ամենից շատ դիտված

09:00 ՀՀ-ՌԴ փոխադարձ «հարվածները» տեղափոխվում են փողոց․ բողոքի ակցիա՝ ՌԴ դեսպանատան դիմաց
20:00 Թվերի հսկայական անհամապատասխանություն և խախտումներ. Oragir.News-ը բացահայտում է ընտրական կեղծիքները
19:19 Իմ արքայադուստր, հպարտ քեռի. երգիչ Անդրեի քրոջ դուստրն ավարտել է դպրոցը
22:44 ՔՊ-ականների կողմից Արթիկում ծեծված քաղաքացին բողոքը հետ է վերցրել, պնդում է, որ այլևս բողոք չունի
21:43 Սա այն դեպքն էր, երբ հաղթանակը հայտարարվեց «պանիխիդայի» դեմքով. Ռոբերտ Քոչարյան
00:00 Ստացվում է՝ բախտներս բերեց. եթե Անուշ Սեդրակյանը դառնար ընդդիմադիր պատգամավոր, ողջ ԵՊՀ-ն կփակեին. Հայրապետյան
22:37 ԿԸՀ–ն ամփոփել է 637 ընտրական տեղամասերի քվեարկության վերահաշվարկի արդյունքները
12:10 34 տարեկանում կյանքից հեռացած Կարգինի Հասոն այսօր կդառնար 46 տարեկան
21:06 45-ամյա վարորդը «UAZ»-ով սարում կողաշրջվել է․ փրկարարները գտել են նրա մարմինը
22:17 Կիրանցում քվեարկության իրական պատկերը բացահայտած կինը ազատվել է աշխատանքից