Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 14:00 19-12-2024

Այս ցեղախումբը կիլոմետրերով հեռու է բանակից․ Մոսկովյան 5 շենքը խլում են աշխարհազորից

Երևանի Կենտրոն վարչական շրջանի Մոսկովյան 5 հասցեում գտնվող շենքում տասնյակ տարիներ գործունեություն իրականացնող 17 հասարակական կազմակերպության ներկայացուցիչներ այսօր հավաքվել էին շենքի բակում և բողոքում, որ իրենց դուրս են վտարել այնտեղից։

Միջազգային ոստիկանական ասոցիացիայի նախագահ, գնդապետ Գրիշա Սարգսյանն Oragir.News-ի հետ զրույցում նշեց, որ 18 տարի Մոսկովյան 5 հասցեում գտնվող շենքում գործունեություն են ծավալել, ինչի արդյուքնում իր մարտիկները որպես աշխարհազոր այսօր հերթապահություն են իրականացնում Ներքին Հանդում և Արդանիշում։ Բացի ազատամարտիկներից, նշված շենքում գործունեություն են ծավալում զոհված զինծառայողների մայրերի կողմից հիմնադրված 5 հասարակական կազմակերպություն։

«Բոլորը 15-17 տարի այս շենքում աշխատել են։ Այդ ընթացքում ինչ պետական մարմի առաջարկել են այս շենքում աշխատել, ոչ մեկը չի համաձայնվել, քանի որ շենքը վթարայնության աստիճան ունի։ Իսկ այսօր մեզ ապօրինի, առանց ժամանակ տալու դուրս են հանել շենքից և թողել են փողոցում՝ պարալիզացնելով 17 ՀԿ-ի աշխատանքները, որոնք երկիր են պահում, պետության անվտանգության մասին են խոսում։

Այս ամենը տեսնելով, հասկանում ենք, որ սրանց ո՛չ պետություն է պետք, ո՛չ սահման է պետք, ո՛չ էլ Հայաստանի ժողովուրդն է պետք։ Չի՛ կարելի նման բան անել հատկապես՝ Ամանորի շեմին, թող հնարավորություն տային, 6 ամիս ժամանակ տային, որ մարդիկ նոր աշխատավայր գտնեին։

Ինչպես արեցին մսավաճառներին, այնպես էլ արեցին այս 17 ՀԿ-ներին։ Ոստիկանները բոլորիս բռնի կերպով դուրս են հանել, վտարել են շենքից»,- ասաց գնդապետ Սարգսյանը։

Դիտարկմանը, որ օրեր առաջ իշխանությունները հայտնեցին աշխարհազորի համակարգը պատրաստվում են փոխարինել տեղական պաշտպանության ուժերով, Գրիշա Սարգսյանն այսպես արձագանքեց․

«Նրանք աշխարհազորից գլուխ չեն հանում, որովհետև այս իշխանությունները ոչ մի ռազմավարական ծրագիր չունեն, սրանք քնում են երեկոյան, զարթնում են, ինչ մտածում են, այն էլ իրականացնում են, այս երկիրը կանգնեցրել են կործանման առաջ։ Իրենք չունե՛ն ծրագիր, ի՞նչ աշխարհազորը փոխարինելու մասին է խոսքը, երբ Պաշտպանության նախարարն ու տեղակալները ռազմական քաղաքականությունից 0 են։ Սրանք կիլոմետրերով հեռու են և՛ աշխարհազորից, և՛ բանակից, և՛ պետությունից, և՛ պետականությունից։ Սրանք ցեղախումբ են, եկել, հավաքվել են․․․

Անկախ Հայաստանն իր պատմության մեջ նման վախկոտ, թույլ, անկարող իշխանություն չի ունեցել»։

Նշենք, որ նախորդ ամիս՝ նոյեմբերի 15-ին, Կառավարությունն ընդունել է «Անշարժ գույք հետ վերցնելու և ամրացնելու մասին» որոշում, որով նախատեսվում է Երևանի Մոսկովյան փողոց թիվ 5 հասցեում գտնվող անշարժ գույքն ամրացնել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմին։

Մանրամասները՝ տեսանյութում

Նարեկ Խաչատրյան

Ամենից շատ դիտված

09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
12:45 Կոռուպցիոն սկանդալ՝ Գեղարքունիքում. ովքեր են ձերբակալվել և ում «դաբրոյով» են պաշտոններ բաժանել
16:16 Ծնվել է երգիչ, 44-օրյա պատերազմի մասնակից Արթուր Խաչենցի դուստրը
23:15 ԱՄՆ-ն ցանկանում է մինչև ձմեռ հասնել պատերազմի դեէսկալացիայի․ Զելենսկի
21:12 Ազատ է արձակվել Աերացիայի տնակների քանդման ժամանակ ձերբակալված Արմեն Մանուկյանը
10:21 Վանաձորում սուպերմարկետի անվտանգության աշխատակիցը կանխել է գողության փորձը․ կան վիրավորներ
23:46 Ֆինլանդիան ավարտել է Ռուսաստանի հետ սահմանին 200 կիլոմետրանոց պատի կառուցումը
19:42 Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանին կոչ է արել Բաքու այցի ընթացքում հանդիպել հայ գերիներին
11:04 Երևան քաղաքում ուղևորափոխադրումներ չպետք է իրականացվեն մարզային տրանսպորտով. Ավինյան
15:31 Ի՞նչ պատասխանատվությամբ եք տնատեր դարձել, երբ 100 հազարավոր արցախցիներ տնավեր էին դառնում. Էդգար Ղազարյանը՝ ՔՊ-ական պատգամավորին