Ներքին Խոսք 1 տարի առաջ - 18:07 17-07-2025

Ներկայացուցչության շենքը խլում են՝ ասելով՝ Արցախի Հանրապետություն գոյություն չունի

Գլխավոր դատախազությունը Կադաստրի կոմիտեի դեմ հայց է ներկայացրել վարչական դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել Երևանում ԼՂ կառավարության սեփականության իրավունքի պետական գրանցումը: Խոսքը Արաբկիր համայնք, Ն. Զարյան փողոց թիվ 17Ա հասցեում գտնվող ԼՂՀ ներկայացուցչության շենքի սեփականության իրավունքի պետական գրանցումը անվավեր ճանաչելու մասին է:

Արցախցի փաստաբան Ռոման Երիցյանը Oragir.News-ի հետ զրույցում ներկայացրեց իրենց գործողությունները՝ խնդրի լուծման ուղղությամբ։

«Իրավական պետության մեջ հնարավոր չէ դատարանը բավարարի Դատախազության հայցը, մասնավորապես անվավեր ճանաչի Արցախի Հանրապետության ներկայացուցչության շենքի նկատմամբ Կադաստրի կոմիտեում իրականացված պետական գրանցումը»,- ասաց փաստաբանը՝ կարծիք հայտնելով, որ Դատախազությունն իր հայցը հիմնավորել է նրանով, որ Արցախի Հանրապետություն, որպես այդպիսին, գոյություն չունի։

«Այսինքն՝ իրավունքի ադպիսի սուբյեկտ չկա, հետևաբար գրանցում ՀՀ-ում նույնպես գոյություն ունենալ չի կարող, ինչպես նաև՝ սեփականության իրավունքով գույք։ Սա աբսուրդային է՝ պայմանավորված այն հանգամանքով, որ 2023 թվականը ներառյալ, մենք ունենք տարբեր պետական մարմինների կողմից պաշտոնական տեղեկանքներ, ակտեր, որոշումներ և այլն․ 2018 թվականից հետո առավել ևս, համաձայն որի, ներկայացուցչության շենքը պատկանում է Արցախի Հանրապետությանը։ Ունենք տեղեկանք ԱԳՆ-ի կողմից, Արդարադատության նախարարության կողմից և այլն»,- մանրամասնեց Երիցյանը։

Փաստաբանը նշեց, որ ամեն դեպքում պայքարելու է և արդեն դիմում է ներկայացրել վարչական դատարան, որ Արցախի Հանրապետությանը ներգրավեն որպես երրորդ անձ։ Նույնաբովանդակ դիմում են գրել նաև ԱՀ տարբեր հասարակական կազմակերպություններ, որոնք իրենց գործունեությունը ծավալում են հենց ներկայացուցչական տարածքում։

«Խնդիրն այն է, որ մեզ ընդհանրապես գործով շահագրգիռ անձ չեն դարձրել, այսինքն՝ դատախազությունն իր հայցում մեզ երրորդ անձ ներգարվելու դիրքորոշում չի արտահայտել, բայց, կարծում եմ, Ացախի Հանրապետությունը պետք է ունենա իրավունք՝ մասնակցելու այդ դատավարությանը՝ հաշվի առնելով, որ, ի վերջո, վիճարկվում է իր սեփականության իրավունքն այդ գույքի նկատմամբ»,- եզրափակեց Ռոման Երիցյանը։

Ամենից շատ դիտված

09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
12:45 Կոռուպցիոն սկանդալ՝ Գեղարքունիքում. ովքեր են ձերբակալվել և ում «դաբրոյով» են պաշտոններ բաժանել
16:16 Ծնվել է երգիչ, 44-օրյա պատերազմի մասնակից Արթուր Խաչենցի դուստրը
21:12 Ազատ է արձակվել Աերացիայի տնակների քանդման ժամանակ ձերբակալված Արմեն Մանուկյանը
10:21 Վանաձորում սուպերմարկետի անվտանգության աշխատակիցը կանխել է գողության փորձը․ կան վիրավորներ
19:42 Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանին կոչ է արել Բաքու այցի ընթացքում հանդիպել հայ գերիներին
11:04 Երևան քաղաքում ուղևորափոխադրումներ չպետք է իրականացվեն մարզային տրանսպորտով. Ավինյան
15:31 Ի՞նչ պատասխանատվությամբ եք տնատեր դարձել, երբ 100 հազարավոր արցախցիներ տնավեր էին դառնում. Էդգար Ղազարյանը՝ ՔՊ-ական պատգամավորին
09:38 Թրամփը սպառնացել է արգելել Bombardier ինքնաթիռների վաճառքը ԱՄՆ-ում
13:02 Հնդիկ առաքիչի մահվան գործով մինչ օրս մեղադրյալ չկա