Մեզ հաջողվեց ժողովրդավարության ևս մի կարևոր ինստիտուտ ներդնել ՀՀ-ում. Փաշինյան
copy image url

Մեզ հաջողվեց ժողովրդավարության ևս մի կարևոր ինստիտուտ ներդնել ՀՀ-ում. Փաշինյան

Ներքին 4 ամիս առաջ - 11:38 19-12-2024
Կառավարության նիստին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Գյումրիում իրադարձություններն ինչ-որ առումով ճգնաժամային էին և ցավալի, բայց իրենց հաջողվեց ժողովրդավարության ևս մի կարևոր ինստիտուտ ներդնել ՀՀ-ում։

«Խոսքը նախանական ընտրությունների կամ քվեարկության իստիտուտի մասին է, որը չափազանց կարևոր է, որը մեր երկրի ժողովրդավարությունը որպես ինստիտուտ ևս մեկ քայլով ամրացնում է»,-ասաց նա։

Փաշինյանը նշեց՝ իհարկե, քննարկումներ կան ընդդիմության կողմից, թե ինչքնով է համապատասխանում իրականությանը, որ ՀՀ-ն ժողովրդավար երկիր է, ՀՀ կառավարությունը որքան է նվիրված ժողովրդավար բարեփոխման համակարգին։

Նա նշեց, որ առաջիկայում այդ հարցերին կետ-կետ կանդրադառնա․ «ՔՊ-ում առաջին փորձից հետո տրամադրվածությունն այն է, որ հետագա գործունեության ընթացում նախնական քվեարկության ինստիտուտն ավելի կամրապնդենք և կկիրառենք։ Նույնիսկ կա գաղափար, թե ինչ խթաններ ստեղծենք, որ մյուս կուսակցությունները նույնպես նման պայմաններում գնան այդ ճանապարհով»։

Ամենից շատ դիտված