copy image url
Ներքին 1 տարի առաջ - 17:29 23-10-2022

Նիկոլ Փաշինյանին 4 տարվա ընթացքում հաջողվեց հաղթող ազգին դարձնել պարտված ու վախեցած ժողովուրդ․ Անդրանիկ Թևանյան

Նիկոլ Փաշինյանին 4 տարվա ընթացքում հաջողվեց հաղթող ազգին դարձնել պարտված ու վախեցած ժողովուրդ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թեւանյանը:

«Հպարտ» և «ինքնիշխան»

2018–ին սրանք ամենաշատն օգտագործում էին «ինքնիշխանություն» և «հպարտ» բառերը։ Ասում էին՝ մենք Հայաստանը վերջապես դարձնելու ենք ինքնիշխան, իսկ ՀՀ քաղաքացուն՝ հպարտ։

Ինքնիշխանության ապահովման տակ նկատի ունեին հակառուսական քաղաքականությունը (Բոլթոնն ասել էր, որ պետք է ազատվել պատմական կարծրատիպերից), հպարտի տակ՝ Նիկոլին երկրպագելը։

Նիկոլ Փաշինյանին 4 տարվա ընթացքում հաջողվեց հաղթող ազգին դարձնել պարտված ու վախեցած ժողովուրդ։ Այլ կերպ ասած՝ «հպարտ»։

Ինչ վերաբերում է ինքնիշխանությանը, ապա օրվա իշխանությունը ՀՀ–ի համար ինքնիշխանություն, խաղաղություն, տարածքային ամբողջականություն է մուրում Թուրքիայից, Ադրբեջանից, ԱՄՆ–ից, Ֆրանսիայից, Ռուսաստանից, Իրանից, Հնդկաստանից, ՄԱԿ–ից, ԵՄ դիտորդներից, ԵԱՀԿ–ից, ՀԱՊԿ–ից, Փելոսիից, Մակրոնի կնոջից․․․

Սրանք վիզը ծուռ ուրախանում են, երբ Կապանում Իրանի հյուպատոսը հանգստացնում է կապանցիներին և ասում, որ Իրանը կպաշտպանի սյունեցիներին։ Ինքնիշխանիստները հպարտորեն լսում են Իրանի հյուպատոսին ու արտգործնախարարին, մինչդեռ եթե ամոթ ունենային, ապա գետինը պետք է մտնեին։

Լավ է, իհարկե, որ Իրանը Սյունիքը պաշտպանում է ու Ադրբեջանին առայժմ հետ պահում ոտնձգություններից, բայց վատ է, որ էս օրին հասանք։ Եվ այս ամենը «հպարտ» քաղաքացիների աղաղակների ու «ինքնիշխան» հեղափոխականների ստերի ուղեկցությամբ։

Եթե այսպես շարունակվի, ապա մի օր էլ Իջևանում Վրաստանը կարող է հյուպատոսություն բացել ու հայտարարել, որ թույլ չի տալու սահմանների վերաձևում, և որ տավուշցիները թող հանգիստ զգան իրենց, քանզի Վրաստանն այստեղ է։ «Հպարտությունն» ու «ինքնիշխանություն» հենց այսպես է լինում»,- գրել է նա։

Ամենից շատ դիտված

08:00 Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. Ժողովուրդ
22:57 Որն է ռուսական կոնտինգենտի՝ Արցախից հեռանալու իրական պատճառը
21:19 ՔՊ-ական պատգամավոր Կարեն Սարուխանյանը զբաղված է հարազատներին աշխատանքի տեղավորելով
17:49 Բրյուսովն այլևս թրենդի մեջ չէ, իսկ Գյուրջինյան Դավիթն անչափ զգայուն է թրենդի նկատմամբ
16:12 Վարդենիսում անչափահաս աղջկա նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ կատարած 74-ամյա և 66-ամյա անձինք կալանավորվել են. shamshyan.com
17:40 Մեզ սպառնում են, որ կսպանեն, իրենց սուրն աջ էլ է կտրում, ձախ էլ. Գյումրիի բնակիչն ահազանգում է
09:03 Ինչպես են այս տարի նշելու Քաղաքացու օրը․ Հրապարակ
14:40 Որ արցախցին է հրաժարվել 50 հազարի օգնությունից․ Նիկոլ Փաշինյանի ծուղակը
22:22 Ադրբեջանում մտավախություն կա, որ Ռուբեն Վարդանյանը Նոբելյան մրցանակ կստանա
15:30 Քաշքշուկ և հայհոյանք՝ ոստիկանների և ապօրինի շինարարություն իրականացնողների միջև