Ներքին 1 տարի առաջ - 14:35 14-12-2024

Հայ ազգն ունի ապագա՝ առանց կործանարար զիջումների․ Արմեն Ռուստամյան

Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումն անհրաժեշտ է իրականացնել փուլային եղանակով՝ որպես մեկնակետ ընդունելով դիվանագիտական հարաբերությունների հաստատումը եւ Թուրքիայի կողմից Հայաստանի ապաշրջափակումը: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 14-ին հայտարարել է ՀՅԴ Բյուրոյի անդամ Արմեն Ռուստամյան Երևանում գումարված «Հայաստան-Թուրքիա հարաբերություններ. սպառնալիք, թե՞ հնարավորություն» խորագրով միջազգային խորհրդաժողովում։

Բանախոսը նշել է մի շարք կարմիր գծեր, որոնց անտեսումը անմիջական սպառնալիք է ոչ միայն ազգի, այև անհատի՝ որպես հայի լինելիության համար:

«Ազգայինի համար կարմիր գծերը կոչված են երաշխավորելու հայ ազգի տեսակի եւ ինքնության հարատեւումը: Իսկ ազգային ինքնությունը կորցրած անհատը այլեւս չի ապրում իրեն հարազատ բնական միջավայրում, ոչ էլ մաս է կազմում իր ազգի հավերժական երթին:

Եվ ուրեմն հայ ազգը ունի ապագա առանց կործանարար զիջումների եւ չունի ապագա այդպիսի զիջումներով»,- ասել է Ռուստամյանը:

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

13:59 33 շաբաթական հղի. Սոնա Ռուբենյանն ու ամուսինը մասնակցել են շքեղ հարսանյաց արարողությանը
21:54 Անմոռանալի օրեր. ինչպես է Անահիտ Կիրակոսյանի դուստրը վայելում մեղրամիսն ամուսնու հետ
18:59 Դատավորը հայ էր. Նարեկ Կարապետյանը՝ ինքնաբացարկ հայտնած դատավորի մասին
21:45 Անկախականները թող ողբան այսօր, ԵՄ-ին միանալու հարց գոյություն չունի
23:45 Իշխանությունները կարող են քրեական գործեր հարուցել, բայց չեն կարող դատապարտել ժողովրդի հավատը, խիղճը և պատմական հիշողությունը
16:51 Պետությունը ներխուժել է եկեղեցու ներքին կյանք․ դատավորը հրաժարվեց այս գործը քննելուց
17:43 Փաշինյանը ակնարկեց, որ Լուկաշենկոն է հրահրել Հայաստանին ԵՄ-ին մերձենալու համար
18:00 Վեհափառին կհամարեն անպարտ, եթե նա դուրս գա խաղից
15:14 Ես պիտի ցույց տամ ձեր դհոլչի դատախազը ոնց է մարդկանց վրա գործ կարում. Մեսրոպ Մանուկյան
20:18 Արթուր Խուդինյանը նշանակվել է ՓԾ տնօրենի տեղակալ

Ձեզ գուցե հետաքրքրի