Մամուլ 1 տարի առաջ - 08:11 14-12-2024

Եսայան եղբայրները ձեռք են բերել իռլանդական ընկերության վերահսկիչ փաթեթը․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Հայաստանում սկզբնական շրջանում և նույնիսկ շատ երկար ժամանակ հեռահաղորդակցության ոլորտում «տոն տվողը» եղել են արտասահմանյան կազմակերպությունները, օրինակ՝ ֆրանսիական, ռուսական և այլն: Հիմա, կարծես, հակառակ գործընթացն է տեղի ունենում: Ընդ որում, ոչ միայն ոլորտում հայաստանյան կազմակերպությունների տեսակարար կշռի մեծացման, այլև երկրից «դուրս գալու» տեսանկյունից:

Պարզվում է՝ հայաստանյան հեռահաղորդակցության Team ընկերության սեփականատեր Հայկ և Ալեքսանդր Եսայանները ձեռք են բերել իռլանդական Imagine Communications հեռահաղորդակցության օպերատորի բաժնետոմսերը։

Իռլանդական Irish Independent լրատվամիջոցին Imagine Communicationsից հաստատել են ընկերության բաժնետոմսերի վաճառքի լուրը։ Նշվում է, որ կանադական Brookfield ընկերությունը, որ Imagineի մեծամասնական բաժնետերն էր, կպահպանի բաժնետոմսերի միայն փոքրամասնությունը իռլանդական բիզնեսում»։ Թե որքան է կազմել բաժնետոմսերի վաճառքի գինը, իռլանդական լրատվամիջոցին չի հաջողվել պարզել: Այդուհանդերձ, ըստ կայքի, Imagineի 250 մլն եվրոյի կորուստները արտացոլվել են գործարքի մեջ։

Ի դեպ, հավելենք, որ imagineն իր գործունությունը սկսել է 1993-ից ու համարվում է Իռլանդիայի առաջատար օպերատորներից մեկը, զբաղվում է նաև գովազդների կառավարմամբ, հեռարձակումներով և այլն։ Երեկ հայտարարություն տարածեց նաև «Թիմ» ընկերությունների խումբը՝ հաստատելով Imagineի բաժնետոմսերի հսկիչ փաթեթի ձեռքբերումը։ «Սա մեր առաջին խոշոր գործարքն է Եվրոպայի տարածքում, և նշանակալի ձեռքբերում է հետագա զարգացման համար։ Որպես հայկական ընկերություն՝ մենք հպարտ ենք, որ ընդլայնում ենք բիզնեսի շրջանակները և բացում նոր հեռանկարներ, որոնք նաև կնպաստեն երկրի տնտեսության զարգացմանը՝ Հայաստանն առավել ճանաչելի դարձնելով միջազգային բիզնես միջավայրում»,- ասել է Teamի համահիմնադիր Ալեքսանդր Եսայանը>։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

09:00 ՀՀ-ՌԴ փոխադարձ «հարվածները» տեղափոխվում են փողոց․ բողոքի ակցիա՝ ՌԴ դեսպանատան դիմաց
20:00 Թվերի հսկայական անհամապատասխանություն և խախտումներ. Oragir.News-ը բացահայտում է ընտրական կեղծիքները
19:19 Իմ արքայադուստր, հպարտ քեռի. երգիչ Անդրեի քրոջ դուստրն ավարտել է դպրոցը
22:44 ՔՊ-ականների կողմից Արթիկում ծեծված քաղաքացին բողոքը հետ է վերցրել, պնդում է, որ այլևս բողոք չունի
21:43 Սա այն դեպքն էր, երբ հաղթանակը հայտարարվեց «պանիխիդայի» դեմքով. Ռոբերտ Քոչարյան
00:00 Ստացվում է՝ բախտներս բերեց. եթե Անուշ Սեդրակյանը դառնար ընդդիմադիր պատգամավոր, ողջ ԵՊՀ-ն կփակեին. Հայրապետյան
22:37 ԿԸՀ–ն ամփոփել է 637 ընտրական տեղամասերի քվեարկության վերահաշվարկի արդյունքները
12:10 34 տարեկանում կյանքից հեռացած Կարգինի Հասոն այսօր կդառնար 46 տարեկան
21:06 45-ամյա վարորդը «UAZ»-ով սարում կողաշրջվել է․ փրկարարները գտել են նրա մարմինը
22:17 Կիրանցում քվեարկության իրական պատկերը բացահայտած կինը ազատվել է աշխատանքից