Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 15:12 12-12-2024

Հակոբ Ասլանյանի հեռացումը տրամաբանական է․ անվտանգության հետ կապված ինֆորմացիա է հրապարակվել

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը տրամաբանական է համարում Հակոբ Ասլանյանի՝ ՔՊ-ից հեռացումը, քանի որ, ըստ նրա, անթույլատրելի է երկրի, պետության ազգային անվտանգությանը վերաբերող տեղեկությունները, որոնք նա գիտի ի պաշտոնե, հանրայնացնելը: Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Պապոյանը։

Ինչ վերաբերում է ՔՊ–ից հեռացված պատգամավոր Հովիկ Աղազարյանի անձնական նամակագրությունները հանրայնացնելու թեմային, Պապոյանը նշեց. «Քաղաքական բոլոր գործիչները հանրային մարդիկ են, պետք է որոշակի զսպվածություն, այդ թվում՝ բարոյական զսպվածություն, որոշակի սահմաններ ունենան, որոնք պարտավոր են պահել, որովհետև, այո՛, ամեն մեկն ունի իր անձնական կյանքը, բայց քաղաքական կուսակցության անդամ, հանրային, քաղաքական դեմք լինելը պահանջում է, որ դու որոշակի նորմերի, պահանջների համապատասխանես»,- ասաց Պապոյանը և հավելեց՝ քաղաքականությունը որոշակի պատասխանատվություն է պահանջում:

Ամենից շատ դիտված

22:10 42 տարեկանում մահացած կնոջ կուտակային կենսաթոշակը երեխաներին չեն տալիս․ գումարը փոխանցվել է պետբյուջե
22:07 Մոսկվան աջակցում է էներգետիկայի ոլորտում ԱՄՆ մոտեցումներին․ ՌԴ փոխնախարար
11:40 Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը
16:16 Վարդաբլուր գյուղում 39-ամյա տղամարդու դանակահարված մարմին է հայտնաբերվել. samshyan.com
22:42 «Կյանքը բումերանգ է»․ Քրիստինա Եղոյանի ուշագրավ ուղերձը՝ բաժանումից հետո
18:40 «Իմ կյանքը, իմ ընտրությունն եմ»․ Իննա Խոջամիրյանի հրապարակումը՝ Վահե Զիրոյանի երգի քննարկումների ֆոնին
21:26 Արուս Տիգրանյանի դուստրը հիվանդանոցում է
12:27 5000 դոլարի դիմաց փորձում էին սպանել Երևանի մի բնակչի․ երեք հոգի ձերբակալվել է
07:42 Փաշինյանը վա-բանկ է գնում․ «Հրապարակ»
23:57 Պուտինն անձնական ինքնաթիռ է ուղարկել Թեհրան՝ Իրանի ԱԽ քարտուղարին Մոսկվա տեղափոխելու համար․ «Իրանցի լրագրողի օրագիր»