Ավելին 5 տարի առաջ - 12:40 06-06-2021

Apple-ը հնարավորություն կտա պարզել, թե ինչ ինֆորմացիա են հավաքում մեր մասին հեռախոսի հավելվածները

Apple-ը, որը հաջորդ շաբաթ կթողարկի իր արտադրանքի թարմացված տարբերակը, օգտվողներին հնարավորություն կտա տեղեկացված լինել իրենց վերաբերյալ հավաքած ինֆորմացիայի մասին: Այդ մասին գրում է Bloomberg-ը:

Այսպիսով, կարևոր նորամուծություններից մեկը կլինի կառավարման վահանակը, որը մանրամասն տեղեկատվություն է տրամադրում այն ​​մասին, թե ինչ տվյալներ է հավաքում սարքի յուրաքանչյուր հավելված։

Բացի այդ, օգտվողները կկարողանան կարգավիճակ սահմանել, նշել, որ նրանք մեքենա են վարում, քնում, աշխատում են կամ ուզում են իրենց չխանգարել: Կարգավիճակը որոշելու է, թե այդ դեպքում ինչպես են մշակվելու մուտքային ծանուցումները:

Թարմացումները կբարելավեն նաև հաղորդագրությունների համակարգը, որը կդառնա WhatsApp-ի և Messenger-ի և նման հավելվածների մրցակիցը:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու
21:30 «Արտֆուդի» միլիարդների վնասն ու Սողոմոնյանների ընտանիքի կապիտալի պատմությունը
21:38 Գյումրիի փոխքաղաքապետը հրաժարվել է պատգամավորական մանդատից