Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 14:20 12-12-2024

Բաքուն հայատյացություն է քարոզում պետական մակարդակով, հայերի կյանքը վտանգված է․ ՄԻՊ

Երևանում ընթացող «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 5-րդ Գլոբալ ֆորումին ՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանը իր ելույթում անդրադարձավ Ադրբեջանի հայատյացությանը և դրանից բխող վտանգներին։

«Երբ խոսում ենք ատելության խոսքի մասին, չեմ կարող անտեսել մեկ շատ կարևոր գործոն, որը խիստ վտանգավոր է՝ արդի միջազգային ստանդարտների տեսանկյունից: Դա Ադրբեջանի կողմից իրականացվող հայատյացության երևույթն է: Այդ երկրում սա պետականահեն հիմքով է արվում: Եթե մենք Ադրբեջանում ընդհանուր իրավիճակին հետևենք՝ Հայաստանի դեմ ուղղված ատելության խոսքին, ատելության ոճրագործություններին, այստեղ տեսնում ենք բարձրաստիճան պաշտոնյաների կողմից տարբեր ուղերձներ, ելույթներ: Նրանց խոսքը բացեիբաց ատելության խոսք է, որը շատ վտանգավոր է: Սա մտահոգիչ է ողջ տարածաշրջանի համար, քանի որ հայերի կյանքը դարձնում է ոչ ապահով ոչ միայն մեր տարածաշրջանում, այլև ամբողջ աշխարհում: Ուստի այս երևույթին ընդհանուր առմամբ միջազգային հանրության կողմից պետք է անդրադարձ կատարվի»,- իր խոսքում նշեց ՀՀ ՄԻՊ-ը։

Ամենից շատ դիտված

22:10 42 տարեկանում մահացած կնոջ կուտակային կենսաթոշակը երեխաներին չեն տալիս․ գումարը փոխանցվել է պետբյուջե
22:07 Մոսկվան աջակցում է էներգետիկայի ոլորտում ԱՄՆ մոտեցումներին․ ՌԴ փոխնախարար
11:40 Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը
16:16 Վարդաբլուր գյուղում 39-ամյա տղամարդու դանակահարված մարմին է հայտնաբերվել. samshyan.com
22:42 «Կյանքը բումերանգ է»․ Քրիստինա Եղոյանի ուշագրավ ուղերձը՝ բաժանումից հետո
18:40 «Իմ կյանքը, իմ ընտրությունն եմ»․ Իննա Խոջամիրյանի հրապարակումը՝ Վահե Զիրոյանի երգի քննարկումների ֆոնին
21:26 Արուս Տիգրանյանի դուստրը հիվանդանոցում է
12:27 5000 դոլարի դիմաց փորձում էին սպանել Երևանի մի բնակչի․ երեք հոգի ձերբակալվել է
07:42 Փաշինյանը վա-բանկ է գնում․ «Հրապարակ»
23:57 Պուտինն անձնական ինքնաթիռ է ուղարկել Թեհրան՝ Իրանի ԱԽ քարտուղարին Մոսկվա տեղափոխելու համար․ «Իրանցի լրագրողի օրագիր»