Ռուբեն Վարդանյանի կյանքը վտանգված է, Դոկն անհետացել է, հրեշ Անդոն և գյումրեցիները․ Ամփոփ լուրեր

Ներքին Տեսանյութ 1 ամիս առաջ - 20:55 27-02-2025
Oragir.News-ն ամփոփ ներկայացնում է փետրվարի 27-ի լուրերը՝ լրագրող Արփինե Նավասարդյանի մեկնաբանությամբ․

Արցախի Հանրապետության նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի կյանքը վտանգված է, նա Բաքվում խոշտանգումների ու դաժան վերաբերմունքի է ենթարկվում, վերջին դատական նիստի կադրերում դեմքին նաև վնասվածքներ կան։ Նման եզրահանգման են եկել իրավապաշտպանները, պատգամավորները, սոցցանցերի օգտատերերը՝ համեմատելով ընդամենը մեկ շաբաթվա տարբերությամբ տեղի ունեցած 2 նիստերի լուսանկարները: Իր նկատմամբ ապօրինությունների դեմ բողոքող Վարդանյանը փետրվարի 18-ին հացադուլ հայտարարեց, 25-ին արդեն նա ակնհայտ հյուծված էր, դեմքին՝ վերքեր։ Ամերիկացի փաստաբան Ջարեդ Գենսերն X-ի իր միկրոբլոգում գրել է, որ քաղբանտարկյալ Ռուբեն Վարդանյանի առողջությունը վտանգված է։ «Պարտադրել Ռուբենին մասնակցել այս դատավարությանը, երբ նրա առողջությանը և անվտանգությանը լրջագույն վտանգ է սպառնում, նվազագույնը դաժան, անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունք է կամ պատիժ», - նշել է նա։

Արդեն 6 օր է, ինչ Վարդան Ղուկասյանի գտնվելու վայրը մնում է անհայտ։ Այս մասին հայտարարություն է տարածել ԴՕԿ կուսակցությունը: «Մեզ փոխանցված տեղեկությունները, ըստ որոնց նա գտնվում է հիվանդանոցում, չեն հաստատվում, ինչը խորացնում է մտահոգությունը։ Կոչ ենք անում բոլոր այն հայրենակիցներին, ովքեր անհանգստանում են և գտնվում են արտերկրում, հավաքվել իրենց երկրներում ԱՄՆ դեսպանատան մոտ և պահանջել հստակ պատասխան․ որտե՞ղ է Վարդան Ղուկասյանը։ Շուտով հանդես կգանք հստակ հայտարարությամբ՝ ներկայացնելով իրավիճակի ամբողջական մանրամասները»,- նշված է հայտարարության մեջ: Հիշեցնենք՝ օրեր առաջ հայտարարվել էր, որ Վարդան Ղուկասյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է և նրան շտապօգնության մեքենայով տեղափոխել են հիվանդանոց:

Կառավարությունն այսօր հաստատեց 2024 թվականի ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների զեկույցը, այն ուղարկվեց Ազգային ժողով: «Կառավարությունը որդեգրել է բալանսավորված և բալանսավորման արտաքին քաղաքականություն», - գրված է զեկույցի արտաքին քաղաքականությանը նվիրաված հատվածում: Ըստ դրա՝ «2024 թվականը վերջին 20 տարվա ամենախաղաղ և կայուն տարին է եղել արտաքին սահմանների համար, որը պայմանավորված է տարածաշրջանային և միջազգային ակտիվ քաղաքականությամբ»: Մասնավորապես Ադբեջանի հետ հարբերությունների առումով կառավարությունը հայտնում է, որ 2024-ի «առանցքային իրադարձությունը Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի սահմանազատման գործընթացի մեկնարկն էր», որի արդյունքում պետական սահմանի շուրջ 12,7 կմ հատվածի սահմանազատվել ու սահմանագծվել է: Նշենք՝ 2024-ին սահմանազատման և սահմանագծման անվան տակ Հայաստանն Ադրբեջանին հանձնեց Տավուշի մարզի 4 ոչ անկլավային գյուղերն, որն օրվա իշխանությունները հանրությանը որպես հաղթանակ են մատուցում։

Արդեն երկու օր է՝ համացանցում սկանդալային ձայնագրություններ են հայտնվել, որոնցում անհայտ անձինք Երևանի ավտոբուսների վարորդներին հրահանգում են կանգնեցնել մեքենաները ու չվարել, եթե ուղևորները չեն վճարում։ Քաղաքային իշխանությունները մինչ այս պահը չեն մեկնաբանել հրապարակումները, բայց ձայնագրությունների իսկությունն ու այս զրույցների կապը քաղաքապետարանի հետ չի հերքվել: Փոխարենը, Տիգրան Ավինյանը կիսվել է նոր այգի հիմնելու մասին մի տեսանյութով: Աղմակահարույց այս պատմությունից տարակուսած քաղաքացիները, մինչդեռ, արդեն երկու օր է պարզաբանում են պահանջում: Պարզաբանման պահանջով Երևանի ավագանու ընդդիմադիր «Մայր Հայաստան» խմբակցության անդամներն էին երեկ «Երևանի ավտոբուս» ընկերություն գնացել, դուռն ու դարպասը փակ էին, ոչ ոք նրանց լսելու չեկավ: Նշենք, որ վարորդների աշխատանքային պայմանագրերում որևէ ուղիղ կետ չկա չվճարողներին իջեցնելու, ներս չթողնելու, կամ էլ այդ պատճառով վարելուց հրաժարվելու մասին:
Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենից շատ դիտված

19:33 «Դոկտոր Ավոյան»-ում բուժառուի ատամնաշարը սխալ են բուժել և լնդերը վնասել են
22:00 8 անշարժ գույք, մեքենա, 10 մլն-անոց գնում, խոշոր նվիրատվություններ, 60․9 մլն եկամուտ․ «կոկորդիլոսագետ» Գարիկ Սարգսյանի ունեցվածքը
23:46 Սա Կիրանցի հայտնի պատն է, որից այն կողմ Ադրբեջանն է, այն արդեն ճաքել է․ Մեսրոպ Առաքելյան
17:15 Փնթի որոշում․ պիկ ժամերին տրանսպորտում անհնար է 1 րոպեում QR վավերացնել
19:21 44-օրյայի հերոսի հայրը՝ Գարիկ Գալեյանը, այժմ ապօրինի անազատության մեջ է
19:00 ՔՊ-ական պատգամավորը մանիպուլացնում է․ ինչ է պատասխանել Քոչարյանը Էրդողանին
19:17 «Յան տվեք ինձնից»․ Սամվել Ալեքսանյանը՝ լրագրողին
08:30 Ինչ է սպասվում հազարավոր դիմորդներին․ ԿԳՄՍՆ-ի խայտառակությունը․ Հրապարակ
18:13 Բաքվում ֆիլմաշար են սկսել, որտեղ ՀՀ տարածքը ներկայացվում է որպես «Արևմտյան Ադրբեջան»
22:51 Անփող ուզում չենք, գոնե քիչ էժան պարարտանյութ, սերմացու ու վառելիք տան. օձունցի հողագործ