Ներքին 1 տարի առաջ - 12:43 12-12-2024

Փաշինյանը հաջողություն մաղթեց Շիրակի մարզպետին՝ հետագա համագործակցության հույսով

Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն աշխատանքից ազատման դիմում է գրել: Այս մասին Կառավարության նիստի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ես ուզում եմ Պարոն Մուրադյանից շնորհակալություն հայտնել Շիրակի մարզպետի պաշտոնում իր կատարած աշխատանքի համար և հաջողություններ մաղթել հետագա համագործակցության հույսով և հեռանկարով»,- նշեց վարչապետը:

«Պարոն վարչապետ, շնորհակալություն եմ հայտնում Ձեր բարձր վստահության համար: Շուրջ 2 տարվա ընթացքում իմ հմտությունների, գիտելիքների, հնարավորությունների և լիազորությունների շրջանակում ինչքան որ կարողացել եմ, ծառայել եմ ՀՀ-ին, Շիրակի մարզը զարգացնելուն: Անմիջապես Ձեր օգնությամբ և Կառավարության բազմաթիվ ծրագրեր են իրականացվել Շիրակի մարզում: Ես լիահույս եմ, որ դա շարունակական կլինի, և օգտվելով առիթից՝ նաև ուզում եմ շնորհակալություն հայտնել Շիրակի մարզի բնակիչներին, համայնքներին՝ համատեղ աշխատանքի համար, որոնց առօրյա հոգսով և կյանքով ապրել եմ ու շարունակելու եմ ապրել: Մշտապես կլինեմ իմ թիմի կողքին»,- ասաց Մուշեղ Մուրադյանը:

Հիշեցնենք, որ Oragir.News-ն ավելի վաղ հայտնել էր Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի հրաժարականի մասին։ Նաև հայտնել ենք, որ Շիրակի մարզպետ կնշանակվի ՔՊ-ական պատգամավոր Դավիթ Առուշանյանը, ով ժամեր առաջ է վայր դրել պատգամավորական մանդատը։

Ամենից շատ դիտված

22:10 42 տարեկանում մահացած կնոջ կուտակային կենսաթոշակը երեխաներին չեն տալիս․ գումարը փոխանցվել է պետբյուջե
22:07 Մոսկվան աջակցում է էներգետիկայի ոլորտում ԱՄՆ մոտեցումներին․ ՌԴ փոխնախարար
11:40 Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը
16:16 Վարդաբլուր գյուղում 39-ամյա տղամարդու դանակահարված մարմին է հայտնաբերվել. samshyan.com
22:42 «Կյանքը բումերանգ է»․ Քրիստինա Եղոյանի ուշագրավ ուղերձը՝ բաժանումից հետո
18:40 «Իմ կյանքը, իմ ընտրությունն եմ»․ Իննա Խոջամիրյանի հրապարակումը՝ Վահե Զիրոյանի երգի քննարկումների ֆոնին
21:26 Արուս Տիգրանյանի դուստրը հիվանդանոցում է
12:27 5000 դոլարի դիմաց փորձում էին սպանել Երևանի մի բնակչի․ երեք հոգի ձերբակալվել է
07:42 Փաշինյանը վա-բանկ է գնում․ «Հրապարակ»
23:57 Պուտինն անձնական ինքնաթիռ է ուղարկել Թեհրան՝ Իրանի ԱԽ քարտուղարին Մոսկվա տեղափոխելու համար․ «Իրանցի լրագրողի օրագիր»