Ներքին 1 տարի առաջ - 21:39 09-12-2024

Վարդան Ղուկասյանը քաշքշել է երիտասարդ ՔՊ-ականներին

Oragir.News-ի տեղեկություններով` Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը այսօր քաշքշուկ է սկսել ՔՊ-ական երիտասարդ ներկայացուցիչների հետ, ովքեր արդեն երկրորդ օրն է շրջիկ խմբերով Գյումրիի տարբեր թաղամասերում քվեարկության գործընթաց են ապահովում։

Մեր աղբյուրի փոխանցմամբ` շրջիկ խմբերը շրջել են Ղուկասյանենց թաղամասում (Սլոբոբոտկա), ինչը դուր չի եկել Գյումրիի նախկին քաղաքապետին։

Գյումրիի նախկին քաղաքապետին հատուկ դրվագով անդրադարձել է նաև Գյումրիի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարի թեկնածու Կարեն Սարուխանյանը։

ԱԺ ՔՊ-ական պատգամավորը մասնավորապես գրել է. «Ստեղծված իրավիճակից Գյումրիում սկսել են ակտիվանալ քաղաքը տարիներով թալանած, բազմաթիվ քրեական գործերով անցնող, ապօրինի կալվածքների տերեր, ծիածանի գույների հետ փոխվող ենթամշակույթներ կրող անձինք, որոնց նպատակը մեկն է` քրեական գործերի հանգուցալուծմանը զուգահեռ, փորձել մտնել քաղաքականություն` հետո այդ ամենը քաղաքական հետապնդում որակելու համար»։

Հիշեցնենք, որ Գյումրիում անցկացվում են նախնական ընտրություններ։ Ավելի քան մեկ ու կես ամիս առանց քաղագլխի մնացած Գյումրիում, որոշում է կայացվել դեկտեմբերի 8-10-ը նախնական ընտրություններ անցկացնել, որոնց արդյունքներով պարզ կդառնան, թե քաղաքի բնակիչները ում են ուզում տեսնել քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար։ Իսկ ընտրությունը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամների կամ կուսակցության համակիրների միջև է։

Նշենք, որ ինքնառաջադրվել են 7 թեկնածուներ։

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Դավիթ Առուշանյանը, Կարեն Սարուխանյանը, ՄՍԾ Գյումրու տարածքային կենտրոնի տնօրեն Սարիկ Մինասյանը, Գյումրու նախկին փոխքաղաքապետ Վահագն Մկրտչյանը, Գյումրու ավագանու անդամ Շավարշ Արամյանը, 33-ամյա Լևոն Անանյանը, Շիրակի մարզպետի աշխատակազմի զարգացման ծրագրերի մշակման և իրացման բաժնի ավագ մասնագետ Էմմա Բարսեղյանը:

Ամենից շատ դիտված

22:10 42 տարեկանում մահացած կնոջ կուտակային կենսաթոշակը երեխաներին չեն տալիս․ գումարը փոխանցվել է պետբյուջե
22:07 Մոսկվան աջակցում է էներգետիկայի ոլորտում ԱՄՆ մոտեցումներին․ ՌԴ փոխնախարար
11:40 Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը
16:16 Վարդաբլուր գյուղում 39-ամյա տղամարդու դանակահարված մարմին է հայտնաբերվել. samshyan.com
22:42 «Կյանքը բումերանգ է»․ Քրիստինա Եղոյանի ուշագրավ ուղերձը՝ բաժանումից հետո
18:40 «Իմ կյանքը, իմ ընտրությունն եմ»․ Իննա Խոջամիրյանի հրապարակումը՝ Վահե Զիրոյանի երգի քննարկումների ֆոնին
21:26 Արուս Տիգրանյանի դուստրը հիվանդանոցում է
12:27 5000 դոլարի դիմաց փորձում էին սպանել Երևանի մի բնակչի․ երեք հոգի ձերբակալվել է
23:57 Պուտինն անձնական ինքնաթիռ է ուղարկել Թեհրան՝ Իրանի ԱԽ քարտուղարին Մոսկվա տեղափոխելու համար․ «Իրանցի լրագրողի օրագիր»
07:42 Փաշինյանը վա-բանկ է գնում․ «Հրապարակ»