Ներքին 4 տարի առաջ - 19:54 11-06-2022

Արարատում ոստիկանները վնասել են Փաշինյանին սպասող բնակչուհու մոր ոտքը, նրան քաշքշել եւ բերման են ենթարկել

Այսօր Ոստիկանությունը առանց բացատրության կոպիտ ձեւով բերման է ենթարկել Արարատ քաղաքի բնակիչ Գայանե Հովնանյանին, նրա նշանածին եւ մորը` Նիկոլ Փաշինյանի այցն այդ քաղաք չխանգարելու համար։

Գայանեն Oragir.news-ին ասաց, որ իրենց արդեն բաց են թողել. «Մեզ որեւէ բացատրություն չեն տվել` ինչի համար են բերման ենթարկում։ Ես ընդամենը համայնքապետ Ասլան Ավետիսյանի վերաբերյալ հարց պետք է ուղղեի վարչապետին, քանի որ նա է սպանել իմ հորը, պետք է հարցնեի` օրենքի որ տառի համաձայն եք քրեական գործը դեռ չփակած պաշտոն տալիս։ Ընդամենը պետք է հարց ուղղեի, բայց այս մարդիկ` ոստիկանները, ինձ քաշքշել են, մորս են քաշել եւ ոտքը վնասել։ Մեզ բոլորիս տարան Ոստիկանություն, ինչ հիմքով` չասացին։ Մեզ ասում էին` հեռախոսները անջատեք։ Վերջում թուղթ ու գրիչ բերեցին, գրեցի, որ ապօրինի են բերման ենթարկել»։

Գայանեն վերջում ավելացրեց, որ իրենց բերման են ենթարկել ընդդիմադիր հայացքների համար։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում