Արտաքին Ներքին 1 տարի առաջ - 17:14 08-12-2024

Դամասկոսի «Ավետիս Ահարոնյան» կենտրոնը հայերին հորդորել է մնալ բնակարաններում

Դամասկոսում գործող հայկական «Ավետիս Ահարոնյան» կենտրոնի վարչությունը տեղի հայ համայնքին կոչ է արել զգոնություն ցուցաբերել և մնալ բնակարաններում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Ավետիս Ահարոնյան» կենտրոնի վարչությունը «Ֆեյսբուք»-ի իր էջում տարածած հայտարարության մեջ հաշվի առնելով Սիրիայում ստեղծված ներկա իրավիճակը՝ նաև հորդորել է Դամասկոսի հայությանը զուսպ մնալ արտահայտությունների մեջ և խուճապի չմատնվել:

«Հույսով և հավատքով հնարավոր կլինի հաղթահարել այս շրջանը: «Ահարոնյան» կենտրոնի վարչությունն իր անվերապահ զորակցությունն է հայտնում բոլորին»,- մասնավորապես նշված է հայտարարության մեջ:

Ազգային կենտրոնը նաև մի խումբ համապատասխան անձանց հեռախոսահամարներ է հրապարակել՝ անհրաժեշտության կամ անապահով իրավիճակում հայտնվելու դեպքերում, ինչպես նաև տեղեկություններ կամ նորություններ փոխանցելու համար կապվելու նպատակով:

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
17:17 Կառավարությունը ճար չունի, պիտի աջակցի. հարցում` ձկնաբույծների խնդիրների մասին
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ