Սիրիայի ԱԳՆ-ն և արտերկրի դիվանագիտական ներկայացուցչությունները կշարունակեն իրենց աշխատանքը
copy image url

Սիրիայի ԱԳՆ-ն և արտերկրի դիվանագիտական ներկայացուցչությունները կշարունակեն իրենց աշխատանքը

Արտաքին 4 ամիս առաջ - 15:38 08-12-2024
Սիրիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ գերատեսչությունը և արտերկրում նրա դիվանագիտական ներկայացուցչությունները կշարունակեն իրենց աշխատանքը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Սիրիայի արտաքին քաղաքական գերատեսչությունը հաղորդագրություն է տարածել իր պաշտոնական կայքէջում:

Հաղորդագրության համաձայն՝ Սիրիայի դիվանագիտական ​​առաքելություններն արտերկրում կշարունակեն ծառայել համաքաղաքացիներին՝ հիմնվելով այն վստահության վրա, որ նրանք ցուցաբերում են սիրիական ժողովրդին ներկայացնելու հարցում: