Ներքին Միտք 1 ամիս առաջ - 19:40 01-10-2026

Ռազմական ու քրեական հանցագործ զինվորին Հայաստանն անկասկած հանձնելու է Բաքվին՝ «որպես բարի կամքի դրսևորում»

Քաղաքագետ Հայկ Ա. Մարտիրոսյանը ֆեյսբուքյան էջում գրում է.

Ադրբեջանցի զինված զինվորը երկու օր առաջ բարեհաջող անցել է շփման գիծը (դա սահման չէ և չի կարող լինել): Ոչ մի հայ դիրքապահ ոչ միայն նրան չի կանգնեցրել, այլև չի էլ նկատել: Հետո զինված զինվորը հասել է հայկական գյուղ: Մտել է գյուղ: Մտել է հայի տուն, պառկել բազմոցին ու հանգիստ քնել այդ տանը:

Առավոտյան տանտեր կինը երեխաների հետ հայտնաբերել է նրան: Զինվորը կրակել է նրան, բայց կինը կարողացել է դանակով վիրավորել զինվորին: Ու միայն դրանից հետո են գյուղացիները բռնել նրան ու հանձնել Հայաստանի ԱԱԾ-ին:

Սա մամուլն է հայտնում ու կարծես թե ոչ ոք չի էլ հերքում դեպքերի այդ իրողությունը:
Ու ստացվում է, որ եթե ՀՀ ԱԱԾ-ին ադրբեջանական հատուկ ծառայությունները չհայտնեին, որ իրենց զինված զինվորն առանց իրենց թույլտվության շփման գիծ է անցել` հայերը դա չէին իմանա:

Բայց ավելի հետաքրքիր է, որ ստացվում է, որ փաստորեն, ՀՀ ԱԱԾ-ն իմացել է դեպքի մասին հենց առաջին իսկ պահից, բայց գրեթե երկու օր հանրությանն այդ մասին չի իրազեկվել: Ու ադրբեջանցի զինվորը, բախտավորություն է, որ, օրինակ հայկական գյուղում նախճիր չի արել: Կամ էլ հենց միայն այդ կնոջն իր երեխաների հետ այն աշխարհ չի ուղարկել:
Ավելին` բախտավորություն է, որ Երևան չի հասել ու Երևանում կարմիր գետեր չի կազմակերպել: Թեև կարող էր: Տրամաբանորեն լիովին կարող էր:

Ամեն դեպքում շփման գծի հարևան որևէ գյուղի հայակական բնակչություն ոչնչից տեղյակ չի եղել, ոչինչ չի իմացել:

Հիշու՞մ եք դեռ մինչև երեք տարի առաջ ազգը հայհոյում էր տարբեր աղետներից զգուշացնողներին ու հատկապես ինձ` ու մեղադրում «պանիկա տարածելու» մեջ: Այ հենց այդ ազգային հրաշալի ավանդույթին` պանիկա չտարածելու ստալինա-բոլշրիկյան վարքագիծն էլ որդեգրել է Հայաստանի իշխանությունը:

Դե իսկ Ադրբեջանն էլ նախօրորք է հայտնել Հայաստանին, որովհետև հիմա որևէ միջադեպ իրենց պետք չէ: Տիգրանաշենի ու մյուս կեղծ անկլավների հանձնումից, սահմանադրության փոփոխությունից առաջ այն սուտ միֆը թե իբր խաղաղություն է հաստատվել ու թե իբր իրենք չեն կրակում, և որը ակտիվորեն օգտագործվում է որպես խաղաքարտ Երևանի ռեժիմի կողմից` կփլուզվեր:

Ինչու՞ կրակել, եթե առանց կրակոցի են ստանում ողջ երկիրը: Հերթով, քայլերով, կարգով ու անշեղորեն:

Եվ հիմա հայտնել են կապից պոկված իրենց զինվորի մասին:
Բայց դա էլ մի կողմ:

Կարևորն այն է, որ այդ արդեն իսկ ռազմական ու քրեական հանցագործ զինվորին Հայաստանն ամենայն հավանականությամբ ու թերևս անկասկած` հետ է հանձնելու Բաքվին:
Անհատույց: Վերնագիրն էլ խիստ հայկական է լինելու. «որպես բարի կամքի դրսևորում»:
Դե իսկ հայ գերիներն էլ որ փտում են Բաքվի բանտում` էլի կսպասեն: Ի՞նչ տարբերություն մի քանի ամիս` ինչպես գերագույն գլխավոր հրամանատարն էր ասում, թե մինչև գերեզման:

Ամենից շատ դիտված

13:58 Գեղարքունիքում հարսանիքի մասնակից 2 անչափահաս «Ինֆինիտի»-ով վթարի է ենթարկվել․ կա մեկ զոհ, մեկ վիրավոր
11:20 28,650–ի փոխարեն` 88,650 դրամ. նոյեմբերի 14-ից հասանելի են կենսաչափական անձնագրերի՝ սեղմ ժամկետում տրամադրման ծառայությունները
14:20 Սիրուշոն և Լևոն Քոչարյանը Վարդուհի Վարդանյանի թոռների մկրտության կնքահայրն ու կնքամայրն են
17:55 Սիրուշոն լուսանկարներ է հրապարակել Վարդուհի Վարդանյանի թոռնուհիների մկրտությունից
17:45 Հաշվի չեմ առնում Զելենսկուն. նա մշտապես իր ինչ-որ խաղերն է խաղում. Լավրով
17:07 Պռոշյանում «Volkswagen»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվել․ 18-ամյա աղջիկը մահացել է
18:41 Բանակցությունների վերջին փուլում «նոր գաղափարներ» են ի հայտ եկել․ Ջարեդ Քուշներ
23:46 Ծեծկռտուք Հ1-ում․ իրար են տվել Բորիս Մուրազին ու Հարություն Մկրտչյանը
12:19 Ինչու է նոր կենսաչափական անձնագիրը դարձել լայնարձակ գովազդի ենթակա մի «ապրանք». քաղաքագետ
20:00 Մամուլի ազատությունը Հայաստանում. ներկա իրավիճակը. Գևորգ Էմին-Տերյանի գործը. Nouvelles d'Arménie