Արտաքին 3 տարի առաջ - 14:21 15-11-2022

Մեհրիբան Ալիևան դադարեցրել է իր գործունեությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպանի պաշտոնում

Ադրբեջանի առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիևան այսօր դադարեցրել է իր գործունեությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպանի պաշտոնում։ Այս մասին հայտարարություն է տարածել Ադրբեջանում ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովը։

Հաղորդվում է, որ Ալիևան նամակով դիմել է ՄԱԿ-ի Կրթության, գիտության և մշակույթի կազմակերպության (ՅՈՒՆԵՍԿՕ) գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեին և տեղեկացրել, որ դադարեցնում է իր գործունեությունըայդ պատոնում։

Ադրբեջանի առաջին փոխնախագահը նամակում նշել է, որ բարի կամքի դեսպանի պաշտոնը զբաղեցնում է 2004 թվականից։ Նա կարևորել է Ադրբեջանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության զարգացման ու իր պաշտոնավարման ողջ ընթացքում ՅՈՒՆԵՍԿՕ-ի արժեքների և սկզբունքների տարածման ոլորտում կազմակերպության հետ իրականացված բազմաթիվ համատեղ նախագծերը։

Մեհրիբան Ալիևան հիշեցրել է հատկապես 2013 թվականին Ադրբեջանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև ստորագրված շրջանակային համաձայնագիրը, Ադրբեջան-ՅՈՒՆԵՍԿՕ համապատասխան հավատարմագրային հիմնադրամի ստեղծումը, ինչպես նաև մի շարք երկրներում մշակութային ժառանգության պաշտպանության, աղջիկների կրթության, գենդերային հավասարության և այլ ոլորտներում իրականացվող նախագծերը:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում