Ներքին 1 տարի առաջ - 18:52 07-12-2024

Հայտնաբերվել է Արցախյան պատերազմում 2 որդի կորցրած ծնողից խարդախությամբ 12 000 դոլար վերցնողը. shamshyan.com

Այսօր՝ դեկտեմբերի 7-ին, ՀՀ ներքին գոծերի նախարարության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Արթուր Մկրտչյանի, բաժնի պետի տեղակալներ Արծրուն Միքայելյանի, Մանվել Թամրազյանի գլխավորությամբ Երևանում իրականացրել են փայլուն օպերացիա, որը կրել է «Գտնել ու պատժել սրբապիղծին» անունը։

Ոստիկանության Շենգավիթի բաժնում օպերատիվ տեղեկություն էր ստացվել, որ Երևանի բնակիչ 45-ամյա Արման Նահապետյանը անցնելով բարոյականության բոլոր սահմանները սրբապղծություն է իրականացրել Արցախյան պատերազմում նահատակված 2 հերոսների ծնողի նկատմամբ։

Նրան հայտնաբերելու համար Շենգավիթի ոստիկանները 100-ից ավելի տարածքներում են եղել, քանի որ կասակծյալ Ա․ Նահապետյանը անընդհատ փոխել է իր գտնվելու վայրը։ Շենգավիթի համայնքային ոստիկաններին հաջողվում է օպերատիվ տվյալներով ճշտել, թե որտեղ է գտնվում ստահակը ու նրան Երևան քաղաքի Արա Սարգսյան փողոցում հայտնաբերում և խարդախություն կատարելու հիմնավոր կասկածանքով տեղափոխում են ոստիկանության Շենգավիթի բաժին։

Պարզվում է, որ ստացված օպերատիվ տվյալները հավաստի էին, ապա ոստիկանության Շենգավիթի բաժին է հրավիրվում զոհված հերոսների մայրը, Երևանի 41-ամյա բնակիչը, որտեղ էլ պարզվում է, որ Ա․ Նահապետյանը 2023 թվականի նոյեմբերից մինչև 2024 թվականի հունիս ամիսն ընկած ժամանակահատվածում Արցախյան պատերազմի ժամանակ նահատակված 2 հերոս տղաների շիրմաքարերի պատվերի համար զոհվածների ծնողից առձեռն ստացել է 12 հազար ԱՄՆ դոլար գումար, ինչից հետո ոչ միայն չի տեղադրվել շիրմաքարերը, այլև տարբեր պատճառաբանություններով հրաժարվել է գումարը վերադարձնել։

Դեպքի փաստով ոստիկանության Շենգավիթի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք ինչպես նաև Ա․ Նահապետյանը ներկայացվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժին։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

22:10 42 տարեկանում մահացած կնոջ կուտակային կենսաթոշակը երեխաներին չեն տալիս․ գումարը փոխանցվել է պետբյուջե
22:07 Մոսկվան աջակցում է էներգետիկայի ոլորտում ԱՄՆ մոտեցումներին․ ՌԴ փոխնախարար
11:40 Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը
16:16 Վարդաբլուր գյուղում 39-ամյա տղամարդու դանակահարված մարմին է հայտնաբերվել. samshyan.com
22:42 «Կյանքը բումերանգ է»․ Քրիստինա Եղոյանի ուշագրավ ուղերձը՝ բաժանումից հետո
18:40 «Իմ կյանքը, իմ ընտրությունն եմ»․ Իննա Խոջամիրյանի հրապարակումը՝ Վահե Զիրոյանի երգի քննարկումների ֆոնին
21:26 Արուս Տիգրանյանի դուստրը հիվանդանոցում է
23:57 Պուտինն անձնական ինքնաթիռ է ուղարկել Թեհրան՝ Իրանի ԱԽ քարտուղարին Մոսկվա տեղափոխելու համար․ «Իրանցի լրագրողի օրագիր»
12:27 5000 դոլարի դիմաց փորձում էին սպանել Երևանի մի բնակչի․ երեք հոգի ձերբակալվել է
07:42 Փաշինյանը վա-բանկ է գնում․ «Հրապարակ»