Ներքին 1 տարի առաջ - 16:48 07-12-2024

Պետք է ամուր հիմքով շենքեր կառուցվեն․ հարցում՝ ավերիչ երկրաշարժի մասին

Այսօր Սպիտակի երկրաշարժի տարելիցն է։

1988 թվականի դեկտեմբերի 7-ին՝ ժամը 11:41-ին, Հայաստանի հյուսիս-արևմտյան մասում տեղի ունեցավ ավերիչ երկրաշարժ։ Ստորգետնյա հզոր ցնցումների հետևանքով կես րոպեում ավերվեց հանրապետության գրեթե ողջ հյուսիսային հատվածը, որտեղ ապրում էր շուրջ 1 միլիոն մարդ։
Երկրաշարժի արդյունքում լիովին ավերվեցին Սպիտակ քաղաքը և 58 գյուղ, մասամբ ավերվեցին Լենինական (ներկայում՝ Գյումրի), Ստեփանավան, Կիրովական (ներկայում՝ Վանաձոր) քաղաքներն ու ավելի քան 300 բնակավայր։ Երկրաշաժի հետևանքով զոհվեց 25․000 մարդ: Անօթևան մնաց 514․000 մարդ: Փլատակներից հանվեց ողջ մնացած 45․000 մարդ, հոսպիտալացվեց 12․500-ը։

Oragir.News-ը այսօր շրջեց մայրաքաղաքում և անցորդներից հետաքրքրվեց՝ ի՞նչ դասեր ենք քաղել մենք Սպիտակի ավերիչ երկրաշարժից։

«Կառավարությունը պետք է որոշի, թե ինչ դասեր ենք քաղել»,- ասաց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ քաղաքացու կարծիքով էլ՝ ամուր շենքեր կառուցելու մասին պետք է ղեկավարությունը մտածի։

«Այն ցավը, որ տեսավ ժողովուրդը՝ պետք է հետք թողեր»,- ասաց մեկ այլ անցորդ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

22:10 42 տարեկանում մահացած կնոջ կուտակային կենսաթոշակը երեխաներին չեն տալիս․ գումարը փոխանցվել է պետբյուջե
22:07 Մոսկվան աջակցում է էներգետիկայի ոլորտում ԱՄՆ մոտեցումներին․ ՌԴ փոխնախարար
11:40 Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը
16:16 Վարդաբլուր գյուղում 39-ամյա տղամարդու դանակահարված մարմին է հայտնաբերվել. samshyan.com
22:42 «Կյանքը բումերանգ է»․ Քրիստինա Եղոյանի ուշագրավ ուղերձը՝ բաժանումից հետո
18:40 «Իմ կյանքը, իմ ընտրությունն եմ»․ Իննա Խոջամիրյանի հրապարակումը՝ Վահե Զիրոյանի երգի քննարկումների ֆոնին
21:26 Արուս Տիգրանյանի դուստրը հիվանդանոցում է
23:57 Պուտինն անձնական ինքնաթիռ է ուղարկել Թեհրան՝ Իրանի ԱԽ քարտուղարին Մոսկվա տեղափոխելու համար․ «Իրանցի լրագրողի օրագիր»
12:27 5000 դոլարի դիմաց փորձում էին սպանել Երևանի մի բնակչի․ երեք հոգի ձերբակալվել է
07:42 Փաշինյանը վա-բանկ է գնում․ «Հրապարակ»