Ներքին 1 տարի առաջ - 22:09 05-12-2024

Հին ու չզարդարված տոնածառ․ Շենգավիթի ամանորյա զարդարանքը մոտ 17 մլն արժե

Շենգավիթ վարչական շրջանի բնակիչները բողոքում են, որ չնայած նրան, որ քաղաքապետարանը 550 մլն դրամ է հատկացրել ամանորյա զարդարանքների համար, իրենց մոտ զարդարանքների առումով ամեն ինչ նույնն է` հին ու անշուք։ Բնակիչների խոսքերով՝ Գարեգին Նժդեհի հրապարակում տեղադրված տոնածառը արդեն 7 տարի է՝ չի փոխվում, և դա էլ հերիք չէ, տոնածառի զարդարանքները կարծես մարդկանց ոչ թե տոնական տրամադրությունը ապահովելու, այլ ձեռք առնելու համար արված լինեն։

Oragir.News-ը կապ հաստատեց քաղաքապետարան՝ հասկանալու համար, թե որքան գումար է ծախսվել Շենգավիթ վարչական շրջանի տոնական զարդարանքների համար։

Քաղաքապետարանի լրատվական վարչությունից Oragir.News-ին տեղեկացրին, որ Շենգավիթ վարչական շրջանի տոնական զարդարանքների համար տրմադրվել է 16 մլն 434 հազար դրամ։

Ստացվում է, որ գումարը, որը հատկացվել է Շենգավիթ վարչական շրջանի զարդարանքների համար, չի ծառայել իր նպատակին՝ հաշվի առնելով այնտեղի տոնական տեսքը և հին ու չզարդարված տոնածառը, իսկ թե ինչի վրա է ծախսվել այդ գումարը, մնում է հարցական։

Ամենից շատ դիտված

22:10 42 տարեկանում մահացած կնոջ կուտակային կենսաթոշակը երեխաներին չեն տալիս․ գումարը փոխանցվել է պետբյուջե
22:07 Մոսկվան աջակցում է էներգետիկայի ոլորտում ԱՄՆ մոտեցումներին․ ՌԴ փոխնախարար
11:40 Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը
16:16 Վարդաբլուր գյուղում 39-ամյա տղամարդու դանակահարված մարմին է հայտնաբերվել. samshyan.com
22:42 «Կյանքը բումերանգ է»․ Քրիստինա Եղոյանի ուշագրավ ուղերձը՝ բաժանումից հետո
18:40 «Իմ կյանքը, իմ ընտրությունն եմ»․ Իննա Խոջամիրյանի հրապարակումը՝ Վահե Զիրոյանի երգի քննարկումների ֆոնին
21:26 Արուս Տիգրանյանի դուստրը հիվանդանոցում է
23:57 Պուտինն անձնական ինքնաթիռ է ուղարկել Թեհրան՝ Իրանի ԱԽ քարտուղարին Մոսկվա տեղափոխելու համար․ «Իրանցի լրագրողի օրագիր»
12:27 5000 դոլարի դիմաց փորձում էին սպանել Երևանի մի բնակչի․ երեք հոգի ձերբակալվել է
07:42 Փաշինյանը վա-բանկ է գնում․ «Հրապարակ»