Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 11:25 05-12-2024

Հենց Փաշինյանն է Հայաստանին վերադարձրել ազգ–նահատակի ընկալումը. Լևոն Քոչարյան

Այսօր ԱԺ-ում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը, ելույթ ունենալով խմբակցության անունից, նշեց, որ այս իշխանությունը կեղծում է ոչ միայն անցյալը՝ փորձելով արդարացնել սեփական տոտալ ձախողումները, այլ նաև առաջարկում է ապագայի հետ կապված մի կոնցեպտ, որը նորից մեծ արհավիրք է բերելու։

«Նիկոլ Փաշինյանն ասում է՝ աշխարհը մեզ ընկալում է որպես ազգ-նահատակ։ Առաջին Արցախյան պատերազմի ավարտից հետո 26 տարի շարունակ աշխարհը մեզ ընկալել է որպես հաղթանակած ազգ։ Սա նաև մեր ինքնագիտակացությունն էր։ Մյուս կողմից Ադրբեջանն ուներ ազգ-նահատակի ընկալումը, քանի որ անընդհատ խոսում էր իր կորցրած 20 տոկոս տարածքի, 100 հազարավոր փախստականների մասին։ Հենց Փաշինյանն է Հայաստանին վերադարձրել ազգ-նահատակ ընկալումը՝ պարտվելով մի պատերազմում, որը կարող էր, չպետք է լիներ, իսկ լինելու դեպքում չպետք է ունենար այն արդյունքը, որ ունեցավ։

Ասում էր՝ հասկանանք ինչքան և ումից ուժեղ բանակ պետք է ունենանք։ Խայտառակություն է, որ վարչապետի պաշտոնը զբաղեցնողը չի հասկանում այս ամենը։ Միգուցե սա է մեր հիմնական խնդիրների արմատը»,- ասաց Քոչարյանը։

Ամենից շատ դիտված

22:10 42 տարեկանում մահացած կնոջ կուտակային կենսաթոշակը երեխաներին չեն տալիս․ գումարը փոխանցվել է պետբյուջե
22:07 Մոսկվան աջակցում է էներգետիկայի ոլորտում ԱՄՆ մոտեցումներին․ ՌԴ փոխնախարար
11:40 Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը
16:16 Վարդաբլուր գյուղում 39-ամյա տղամարդու դանակահարված մարմին է հայտնաբերվել. samshyan.com
22:42 «Կյանքը բումերանգ է»․ Քրիստինա Եղոյանի ուշագրավ ուղերձը՝ բաժանումից հետո
18:40 «Իմ կյանքը, իմ ընտրությունն եմ»․ Իննա Խոջամիրյանի հրապարակումը՝ Վահե Զիրոյանի երգի քննարկումների ֆոնին
21:26 Արուս Տիգրանյանի դուստրը հիվանդանոցում է
23:57 Պուտինն անձնական ինքնաթիռ է ուղարկել Թեհրան՝ Իրանի ԱԽ քարտուղարին Մոսկվա տեղափոխելու համար․ «Իրանցի լրագրողի օրագիր»
12:27 5000 դոլարի դիմաց փորձում էին սպանել Երևանի մի բնակչի․ երեք հոգի ձերբակալվել է
07:42 Փաշինյանը վա-բանկ է գնում․ «Հրապարակ»