Մամուլ 1 տարի առաջ - 08:41 05-12-2024

Ի՞նչ է ցույց տալիս Նիկոլ Փաշինյանը Աղազարյանի միջոցով. Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ազգային ժողովի քպական պատգամավոր Հովիկ Աղազարյանի շուրջ ստեղծված աղմուկը, ըստ մեր տեղեկությունների, Նիկոլ Փաշինյանը փորձում է օգտագործել հօգուտ իրեն: Բանն այն է, որ, քպական մեր աղբյուրի փոխանցմամբ, Աղազարյանի հրաժարվելը՝ կատարել իր «շեֆի» հորդորը, ավելի շատ ձեռնտու է Նիկոլ Փաշինյանին:

Վերջինս նախ ցանկանում է ցույց տալ, թե ՔՊ-ն ոչ թե ԽՄԿԿ է, ինչպես նշում են բազմաթիվ քաղաքագետներ ու քաղաքական գործիչներ, այլ «դեմոկրատիայի բաստիոն», որտեղ որևէ կուսակցական կարող է իր ասածը չանել: Մյուս կողմից՝ այդպիսով հնարավորություն կտրվեր Հովիկ Աղազարյանին հեռացնել կուսակցությունից և բարձրաձայնել «պատճառները»: Դեռ մի կողմ, որ առնվազն տարակուսելի է, որ «պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների արտահոսքը» պատժվում է միայն կուսակցությունից հեռացմամբ:

Այստեղ Փաշինյանի համար մեկ այլ էական հանգամանք կա. նա փաստացի մեկ անգամ ևս իր բոլոր թիմակիցներին ցույց տվեց, որ ինքը բոլորի վրա «դոսյեներ» ունի, որոնք ցանկացած պահին կարող են կիրառվել, եթե որևէ մեկը «խելոք չմնա»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

22:10 42 տարեկանում մահացած կնոջ կուտակային կենսաթոշակը երեխաներին չեն տալիս․ գումարը փոխանցվել է պետբյուջե
22:07 Մոսկվան աջակցում է էներգետիկայի ոլորտում ԱՄՆ մոտեցումներին․ ՌԴ փոխնախարար
11:40 Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը
16:16 Վարդաբլուր գյուղում 39-ամյա տղամարդու դանակահարված մարմին է հայտնաբերվել. samshyan.com
22:42 «Կյանքը բումերանգ է»․ Քրիստինա Եղոյանի ուշագրավ ուղերձը՝ բաժանումից հետո
18:40 «Իմ կյանքը, իմ ընտրությունն եմ»․ Իննա Խոջամիրյանի հրապարակումը՝ Վահե Զիրոյանի երգի քննարկումների ֆոնին
21:26 Արուս Տիգրանյանի դուստրը հիվանդանոցում է
23:57 Պուտինն անձնական ինքնաթիռ է ուղարկել Թեհրան՝ Իրանի ԱԽ քարտուղարին Մոսկվա տեղափոխելու համար․ «Իրանցի լրագրողի օրագիր»
12:27 5000 դոլարի դիմաց փորձում էին սպանել Երևանի մի բնակչի․ երեք հոգի ձերբակալվել է
07:42 Փաշինյանը վա-բանկ է գնում․ «Հրապարակ»