Մամուլ 1 տարի առաջ - 08:02 05-12-2024

ՔՊ-ականները ջնջում են իրենց նամակագրությունները. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՔՊ-ում երեկ իսկական «արմագեդոն» էր: Իշխանական «շարքային» պատգամավորները ապշած ու միեւնույն ժամանակ վախեցած այս ու այն կողմ էին շրջում, չգիտեին՝ ինչ վարքագիծ դրսեւորեն. չէին խոսում, լուռ դիտորդ էին: Նախ՝ ՔՊ-ական պատգամավորներն անակնկալի էին եկել, որ Նիկոլ Փաշինյանը, այդպես ստորացնելով, խայտառակելով հեռացրեց Հովիկ Աղազարյանին, ԱԺ ամբիոնից էլ սպառնաց, որ ամեն ինչ արվելու է պատգամավորին մանդատից զրկելու համար: ՔՊ վերնախավի 3 ներկայացուցիչներ՝ Ալեն Սիմոնյանը, Հայկ Կոնջորյանը եւ Արթուր Հովհաննիսյանը, իրար հերթ չտալով, խոսում էին, թե շոկի մեջ են Աղազարյանի մասին բացահայտումներից, ամաչել են, թե ինչեր են կարդացել, ինչ է գրել Աղազարյանը սոցցանցում իր քննադատներին: Այս պաշտոնյաները մոռացել են, կամ գուցե նրանց «հրահանգվել» է մոռանալ, որ Աղազարյանը կանանց հասցեին էր հայհոյանքներ գրել ու ստել, թե հեռախոսի գաղտնաբառը կոտրել են ու իր անունից գրել:

«Ժողովուրդ» օրաթերթը այս մասին գրել էր, նաեւ հիշեցրել, որ նույն Աղազարյանը հայհոյեց Եռաբլուրում զոհվածների հարազատներին ու, բոլոր դեպքերում, մնաց անպատիժ: Բացի այդ, Աղազարյանը, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, Կառավարություն-խմբակցություն հանդիպումից որոշակի տեղեկություններ է պատմել լրատվամիջոցներին, որն էլ ՔՊ-ն համարում է պետգաղտնիքի հրապարակում: Դրանից բացի, երբ Հովիկ Աղազարյանի հեռախոսի ողջ տեղեկությունը Փաշինյանի սեղանին է հայտնվել, ՔՊ-ականները սկսել են վախենալ:

«Ժողովուրդ» օրաթերթին ԱԺ-ում պատմեցին, որ երեկ պատգամավորները իրենց շատ նամակագրություններ ջնջում էին հեռախոսների միջից: Մտավախություն ունեն, որ ցանկացած պահի Փաշինյանը կարող է բարկանալ, եւ իրենց անձնական խոսակցությունները, գաղտնիքները նույնպես նման խայտառակ կերպով կհանրայնացվեն»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

22:10 42 տարեկանում մահացած կնոջ կուտակային կենսաթոշակը երեխաներին չեն տալիս․ գումարը փոխանցվել է պետբյուջե
22:07 Մոսկվան աջակցում է էներգետիկայի ոլորտում ԱՄՆ մոտեցումներին․ ՌԴ փոխնախարար
11:40 Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը
16:16 Վարդաբլուր գյուղում 39-ամյա տղամարդու դանակահարված մարմին է հայտնաբերվել. samshyan.com
22:42 «Կյանքը բումերանգ է»․ Քրիստինա Եղոյանի ուշագրավ ուղերձը՝ բաժանումից հետո
18:40 «Իմ կյանքը, իմ ընտրությունն եմ»․ Իննա Խոջամիրյանի հրապարակումը՝ Վահե Զիրոյանի երգի քննարկումների ֆոնին
21:26 Արուս Տիգրանյանի դուստրը հիվանդանոցում է
23:57 Պուտինն անձնական ինքնաթիռ է ուղարկել Թեհրան՝ Իրանի ԱԽ քարտուղարին Մոսկվա տեղափոխելու համար․ «Իրանցի լրագրողի օրագիր»
12:27 5000 դոլարի դիմաց փորձում էին սպանել Երևանի մի բնակչի․ երեք հոգի ձերբակալվել է
07:42 Փաշինյանը վա-բանկ է գնում․ «Հրապարակ»