Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 17:35 04-12-2024

Ընկալում կար, որ պետք էր գնալ, բռնել, ոլորել, ջարդել․ Նիկոլ Փաշինյան

«Հակակոռուպցիոն պայքարի տեմպերից մենք դժգոհ ենք, իսկ քաղաքացիներն ակնկալիքներ ունեն մեզնից և ձեզնից՝ որպես քաղաքական թիմի առաջնորդ, ի՞նչ լուծումներ եք տեսնում»,- ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ՔՊ-ական պատգամավոր Արեն Մկրտչյանը հարցն ուղղեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

«Ես չեմ համարում, որ մենք բավարար արդյունավետությամբ ենք պայքարում կոռուպցիայի դեմ․․․ Ինչ-որ առումով էլի ինձ մեղավոր եմ զգում, բայց չեմ պատկերացնում՝ ինչը ոնց պետք է անեի, որ էսպես չստացվեր։ Ժողովրդական ընկալում կար, որ պետք էր գնալ, բռնել, ոլորել, ջարդել։ Սա կարող է լինել էմոցիոնալ ընկալում, բայց ոչ պետական»,- ասաց Փաշինյանը՝ նշելով, որ հակակուռուպցիոն պայքարը պետք է բացառապես ինստիտուցիոնալ բնույթ կրի։

Արեն Մկրտչյանը նկատեց, որ 2018 թվականին հարցի լուծման՝ «բռնել», «ոլորել» տարբերակին շատերն էին վախեցած սպասում, ովքեր հետո չհասկացան, թե ինչո՞ւ իրենց հետևից չեն գնում․ «Հիմա այն վիճակի է հասել, որ երբեմն այս դահլիճում հանդգնում են հեգնել մեզ, թե ո՞ւր են մեր 50-50-ները։ Համակարծիք եմ, որ ինստիտուցիոնալ լուծումներ են պետք և ապօրինի ծագման գույքի բռնագանձման ինստիտուտն իր պտուղները վստահաբար կտա»,- ասաց Մկրտչյանը։

Ի պատասխան՝ Փաշինյանն արձագանքեց, որ 2018 թվականին ասել են, թե վենդետաներ չեն լինելու և շատերի հետևից այդ պատճառով է, որ չեն գնացել։

Ամենից շատ դիտված

22:10 42 տարեկանում մահացած կնոջ կուտակային կենսաթոշակը երեխաներին չեն տալիս․ գումարը փոխանցվել է պետբյուջե
22:07 Մոսկվան աջակցում է էներգետիկայի ոլորտում ԱՄՆ մոտեցումներին․ ՌԴ փոխնախարար
11:40 Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը
16:16 Վարդաբլուր գյուղում 39-ամյա տղամարդու դանակահարված մարմին է հայտնաբերվել. samshyan.com
22:42 «Կյանքը բումերանգ է»․ Քրիստինա Եղոյանի ուշագրավ ուղերձը՝ բաժանումից հետո
18:40 «Իմ կյանքը, իմ ընտրությունն եմ»․ Իննա Խոջամիրյանի հրապարակումը՝ Վահե Զիրոյանի երգի քննարկումների ֆոնին
21:26 Արուս Տիգրանյանի դուստրը հիվանդանոցում է
23:57 Պուտինն անձնական ինքնաթիռ է ուղարկել Թեհրան՝ Իրանի ԱԽ քարտուղարին Մոսկվա տեղափոխելու համար․ «Իրանցի լրագրողի օրագիր»
12:27 5000 դոլարի դիմաց փորձում էին սպանել Երևանի մի բնակչի․ երեք հոգի ձերբակալվել է
07:42 Փաշինյանը վա-բանկ է գնում․ «Հրապարակ»