Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 17:18 03-12-2024

Ցավոք, աշխարհը մեզ ընկալում է Նիկոլ Փաշինյանով․ Հայկ Մամիջանյան

«Նիկոլ Փաշինյանը պնդեց, որ աշխարհը մեզ ընկալում է որպես ազգ-նահատակ։ Ցավոք սրտի աշխարհը մեզ ընկալում է Նիկոլ Փաշինյանով». այս մասին այսօր ԱԺ-ում հայտարարությունների ժամին ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը։

«Դրանով են պայմանավորված Բելառուսի նախագահի երկու հայտարարությունները, դրանով է պայմանավորված, որ աշխարհի շատ երկրներում մարդիկ իրար մեջ ասում են, որ հայ ազգը համակերպվել է ցավալի պարտության հետ։ Իսկ Ադրբեջանի և Թուրքիայի ղեկավարները դա ասում են հրապարակային։ Նույն երկրների ղեկավարները հրապարակային ծաղրում են Նիկոլ Փաշինյանին։ Այ այդպես է աշխարհը մեզ ընկալում։ Ես ազգ-նահատակի զավակ չեմ, ես հայ եմ, հայ, որը իրեն մի քանի անգամ գերազանցող հակառակորդին հաղթել է պատերազմի դաշտում, իսկ հետո հակառակորդի հետ խոսել է՝ «կամ կրակում ենք, կամ բանակցում են, մենք երկուսին էլ պատրաստ ենք» սկզբունքով»,- ասաց Մամիջանյանը՝ նշելով, որ եթե Փաշինյանը շարունակի ներկայանալ որպես ՀՀ վարչապետ, այն օր օրի փոքրանալու է։

Ամենից շատ դիտված

13:29 Կիևյան փողոցում կրակոցներից վիրավորում ստացած անձը Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահի որդին է
13:00 Արմեն Խաչատրյանը ինտենսիվ կառուցում է զավակների ապագան
17:47 ՔՊ-ական թեկնածուի եղբայրը հանձնաժողովի նախագահին հանձնարարություններ է տվել. ահազանգ
15:55 Երևանում բախվել են «BYD»-ն և «Kia»-ն. 4 վիրավորներից մեկը հիվանդանոցում մահացել է
13:56 Արթիկի 31/12 ընտրատեղամասում 2 հոգով են մոտենում քվեախցիկին․ ահազանգ
22:25 Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ ներկա է եղել «Լռության էքսպոնատներ» ցուցադրության բացմանը
13:34 Արգավանդի խաչմերուկում բախվել են «Toyota»-ն, «Nissan»-ը և «Mercedes»-ը․ կա վիրավոր
18:53 ՌԴ-ն պատրաստ է ԱՄՆ-ին մատակարարել այնքան դիզել, որքան իրենց անհրաժեշտ կլինի․ Նովակ
19:19 Ես ընտրություն պետք է կատարեմ․ կա՛մ վերջ դնել դրան, կա՛մ էլ գործարք կնքել. Թրամփ
14:37 Արթիկի նախկին ավագանու ՔՊ-ական անդամը քվեարկելուց հետո չի հեռանում ընտրատեղամասի տարածքից