Ներքին 1 տարի առաջ - 12:45 04-12-2024

ԱԱՀ դաշտ կտեղափոխվեն իրավաբանական, ֆինանսական և հաշվապահական ծառայություն մատուցողները

ԱԺ-ում այսօր քննարկվեց նաև «Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» նախագիծը, համաձայն որի՝ մասնագիտական ծառայությունների որոշ տեսակներ շրջանառության հարկի ռեժիմից կտեղափոխվեն ԱԱՀ-ի ռեժիմ:

Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը՝ ներկայացնելով նախագիծը նշեց, որ, հաշվի առնելով նախապես եղած քննարկումնները, որոշել են նախագծում փոփոխություններ կատարել․ «Այդ փոփոխություններն առաջին ընթերցման նախագծում դեռ չկան, զուտ տեխնիկապես չէինք հասցնի մինչև հանձնաժողովի նիստը մշակել: Բայց անելու ենք փոփոխություններ ու փոխելու ենք նախագծի տրամաբանությունը»,- ասաց նա՝ շարունակելով․ «Ուզում եմ մեկ անգամ ևս նշել, երբ ասվում էր, որ այս փաթեթը վերաբերվում է 13 հազարից ավելի տնտեսվարողի, հիմա հստակ կարող ենք ասել, որ այդ տնտեսվարողների թիվը մի քանի անգամ ավելի քիչ կլինի: Դրա մեջ կմտնեն, մեր կանխավարկածով, հաշվապահական ծառայություններ մատուցողները, իրավաբանական ծառայություններ մատուցողները և ֆինանսական խորհրդատվություն մատուցողները: Մնացած ընկերություններն ԱԱՀ դաշտ չեն տեղափոխվի»։
Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

22:10 42 տարեկանում մահացած կնոջ կուտակային կենսաթոշակը երեխաներին չեն տալիս․ գումարը փոխանցվել է պետբյուջե
22:07 Մոսկվան աջակցում է էներգետիկայի ոլորտում ԱՄՆ մոտեցումներին․ ՌԴ փոխնախարար
11:40 Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը
16:16 Վարդաբլուր գյուղում 39-ամյա տղամարդու դանակահարված մարմին է հայտնաբերվել. samshyan.com
22:42 «Կյանքը բումերանգ է»․ Քրիստինա Եղոյանի ուշագրավ ուղերձը՝ բաժանումից հետո
18:40 «Իմ կյանքը, իմ ընտրությունն եմ»․ Իննա Խոջամիրյանի հրապարակումը՝ Վահե Զիրոյանի երգի քննարկումների ֆոնին
23:57 Պուտինն անձնական ինքնաթիռ է ուղարկել Թեհրան՝ Իրանի ԱԽ քարտուղարին Մոսկվա տեղափոխելու համար․ «Իրանցի լրագրողի օրագիր»
21:26 Արուս Տիգրանյանի դուստրը հիվանդանոցում է
12:27 5000 դոլարի դիմաց փորձում էին սպանել Երևանի մի բնակչի․ երեք հոգի ձերբակալվել է
07:42 Փաշինյանը վա-բանկ է գնում․ «Հրապարակ»